«Ծեծում էին, անխնա ծեծում». ադրբեջանցիները ծեծել են հաշմանդամ մորն ու վիրավոր որդուն

Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Արցախում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները, մարդկային պատմություններն ու խեղված ճակատագրերը գուցե շատերին սարսափ ֆիլմ են հիշեցնում, բայց նրանք, ովքեր անցել են այդ դժոխքի միջով, փրկվելը հրաշք են համարում։

Նախօրեին MediaHub-ը ներկայացրել էր գերության մեջ հայտնված ու ադրբեջանցիների կողմից տանջանքների ենթարկված սառնաղբյուրցի Գայանեի պատմությունը։ Նրա հետ նույն վայրից գերեվարված մայր ու որդի՝ 72-ամյա Ջեմմա և 37-ամյա Լիպարիտ Մարդանյանները առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Վերջիններս իրենց համագյուղացի ևս 2 կնոջ հետ ադրբեջանական գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 20-ին։ Թե ինչ է կատարվել նախքան Ստեփանակերտ վերադառնալը՝ մայր ու որդի դժվարանում են պատմել։ «Ծեծել են, անխնա ծեծել են, հաշվի չառնելով, որ վիրավորում ենք ստացել, որ անգամ քայլել չենք կարողանում։ Որտե՞ղ է գրված, որ տարեց կնոջ հետ այդպես վարվեն, մանավանդ բժիշկ կոչվածը, որ «կամեռաների» առաջ ժպտում է, հոգ տանում, քաղցրավենիք հյուրասիրում, ստիպում մենք էլ ժպտանք։ Հետո, երբ անջատում ու էլ չեն նկարում՝ սպառնում էին, ծեծի ենթարկում»,- հիշում է Ջեմմա Մարդանյանը։

Կտտանքների ենթարկելով սառնաղբյուրցի խաղաղ բնակիչներին՝ նրանց նախ ոտքով հասցրել են ադրբեջանական հենակետ, այնտեղից տարել Ակնա (Աղդամ)։ Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ հասցրել են բուժծառայության համար նախատեսված տնակներ, մտածել են, որ փրկվել են, այնինչ բժիշկներն իրար հերթ չտալով` մի կողմից բուժել, մյուս կողմից տանջել են հայ գերիներին։

«Դա հիվանդանոց չէր, այլ նման էր բանտախցի, որտեղ սպիտակ խալաթի տակ թաքնված մարդասպաններ են։ Երբ բժիշկը մտնում էր իմ սենյակ, «ադեալը» գցում էի դեմքիս, հետո ուժեղ հարվածները զգում մարմնիս վրա։ Այդ ժամանակ ես միայն Լիպոյի մասին եմ մտածել։ Եթե ինձ ծեծում են, բա Լիպարիտին ի՞նչ են անում»,- հիշում է իր ապրումները կինը։

Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով ցուցադրում էին հայ գերեվարվածների մասին տեսանյութերը, թե իբր վերջիններս չեն ցանկացել հեռանալ գյուղից, հայերն են կրակել նրանց ուղղությամբ, իսկ իրենք «ջանասիրաբար» մարդասիրական օգնություն են ցուցաբերում։ Մինչդեռ, տեսախցիկների հակառակ կողմում՝ անպատմելի ցավ ու տանջանքներ են, կտտանքներ, որոնց միջով անցել են նաև մայր ու որդի Մարդանյանները։ «Մենք ընդհանուր 6 հոգով էինք, որից 2-ը՝ Մարտակերտից էին։ Մեր գյուղից Գայանեն ու Լիաննան ռուսերեն խոսել գիտեին, հաղորդակցվում էին։ Ասացին, որ Լիպարիտն էլ առողջական խնդիրներ ունի, իսկ վիրավորվելուց հետո քայլել չի կարողանում, իսկ ես տարեց կին եմ հազար ու մի խնդիր ունեմ, շաքարս բարձր։ Ես մտածել եմ, դա իմ կյանքի վերջին րոպեներն են, չեմ դիմանա»։

Լիպարիտի խոսքով՝ Ադրբեջանի ցուցադրած կադրերում բժշկական միջամտություն են ցուցաբերում։ Ինքը գլխից վիրավորում չէր ստացել, իսկ բժիշկները կապում են նրա գլուխը, թեյ «հյուրասիրում», բայց դրանից դուրս սենյակում ծաղրում ու ծեծում։ «Ես ասում էի, որ ծառայող չեմ, ռազմական գործողություններին չեմ մասնակցել, առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բայց ինձ ո՛չ լսող կար, ո՛չ էլ հավատացող»,- ասում է սառնաղբյուրցի 37-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 25-ին, երբ թշնամական ԶԼՄ-ներն արդեն կատարել էին իրենց առաքելությունը, Ակնայում 5 օր պահելուց հետո հայ գերիներին տեղափոխել են Շուշի, այնտեղից փրկարարների միջոցով՝ Ստեփանակերտ։ Հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով Ջեմմային ու Լիպարիտին բժշկական միջամտություն են ցուցաբերել Արցախի փրկարարները, որից հետո նրանք տեղափոխվել են օպերատիվ շտաբ, որտեղ և նրանց խնամքով զբաղվել են շտաբի ծառայողները։

Վերջիններս Հայաստան են տեղափոխվել սեպտեմբերի 28-ին։ Հիմա գլխավորն իրենց կյանքում՝ մոռանալ այդ մղձավանջը, դժոխքը, որի միջով մայր ու որդի անցան...

դիտվել է 1241 անգամ
Լրահոս
Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ինքն ու ՔՊ-ն հանձնել են Հայաստանի ավելի քան 200 կմ տարածք, ինչու չեն զոհվել. Քոչարյանը հակադարձեց Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am