ՍԱՊԾ-ն՝Հայաստան ներմուծված թուրքական բլղուրի մասին

Հայկական լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու: Հրապարակումների առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է. «Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր մարմին՝ անհրաժեշտ պարզաբանում ստանալու համար, տեղեկացնում ենք. նշված ապրանքանիշի բլղուրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Լավելինա» ՍՊԸ-ն՝ օգոստոս ամսին, սահմանային վերհսկողության փուլն անցնելուց հետո: Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետությունից ներմուծված և թուրքական ծագման այս արտադրատեսակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերը: Որպես ռիսկային համարվող երկրի արտադրանք, այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չհայտնաբերելու արդյունքում է թույլատրվել ներմուծումը մեր հանրապետություն: Նաև հավելենք, որ Հայաստանում իրացման համար այս ապրանքատեսակն անցել է համապատասխանության գնահատում և ունի համապատասխանության հայտարարագիր»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան Մի խումբ անձինք իրացրել են կեղծ թղթադրամներ Սամվել Կարապետյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի ու Ծառուկյանի մասին (video) Թուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը․ «ՀայաՔվե» Իրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Մանրամասներ՝ հեղուկ գազի մասին Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը Ձեզ համար պարզ չէ՞՝ Աննա Հակոբյանն ու Փաշինյանն ինչ կրոն ունեն․ ռուս քաղաքագետ (video) «Ո՞նց ենք մինչև հիմա ապրել. մեր հող ու ջրով չէ. ինչի՞ ես թուրքի հետ սահմանը բացում». մասիսցիներ (video) «Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև Արսեն Թորոսյա՛ն, դու հայ չե՛ս, դու․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչ են պայմանավորվել Պուտինի հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am