Էրդողանը սպառնացել է փակել Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն  անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Հանրաքվեն պատճառ է,  հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ Իրաքի ղեկավարությունը, արևմուտքում՝ Սիրիան: Ի ՞ նչ են անելու,  Ո ՞ ւր են գնալու: Ինչպե ՞ ս են դուրս գալու:  Արդեն բոլոր թռիչքները արգելվել են:  Մոտ ժամանակներս սահմաներն էլ կփակվեն»,-ասել է Էրդողանը: Վերջինս նշել է, որ Թուրքիայի նման դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված, քրդերի հետ կապված չէ: Թուրքիայի համար կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Էրդողանը հանրաքվեի անցկացումը որակել է որպես «մանկական երազանք», որով Քուրդիստանի ղեկավարները տարածաշրջանի կայունությունը վտանգի տակ դրեցին: Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից  քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am