Հակոբ Արշակյանը խորհուրդ է տվել կարդալ մի գիրք, որը չկա և ասել է, թե այդ գրքից նոր գաղափարներ է ստացել․ «Սիներջի»-ի տնօրենը գիրք չի գրել. Hayastan.news

«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը արհեստական գիրք է հորինել, որն էլ իբր կարդացել է, որ նոր գաղափարներ է ստացել, ավելին՝ ուրիշներին էլ խորհուրդ էր տվել կարդալ, հատկապես բիզնեսմեններին։

Իրականում, այդ ամենը կարելի է զավեշտալի համարել, եթե ասողը չլիներ ՀՀ ԱԺ փոխնախագահը և ասածը չվերաբերեր պետության հետ գործարքում մեղադրյալ անձի, որտեղ գոնե պետական պաշտոնյաները պետք է չեզոքություն դրսևորեն։ Հակոբ Արշակյանի անբնական ակտիվության մասին խոսել ենք, հիմա «նրա կարդացած» գրքի մասին։

Պարզվում է, այդ համաժողովին, Հակոբ Արշակյանը պատրաստված է գնացել․ ցույց է տալիս մի գիրք, որի վրա պատկերված է Աշոտ Հովհաննիսյանը, ով «Սիներջի»-ի տնօրենն է, գտնվում է երկամսյա կալանքի տակ։

Արշակյանն այդ գիրքը ցույց է տվել համաժողովի մասնակիցներին ՝ պետական պաշտոնյաներից մինչև խոշոր գործարարների, և ասել․

«Ուզում եմ մի մարդու մասին ձեզ հետ կիսվել, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք»։ Խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միության ժամանակից թվայնացման մասին։ Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը Սովետական Միությունում և ոչ միայն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել և այդ բոլոր՝ ՀՀ համար շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհանիսյանն է, ով իր կյանքի բազմաթիվ վերելքներով ու մարտահրավերների հաղթահարումներով այսօր արդեն Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակցիներ ունեցող ընկերության հիմանդիրն է և տնօրենը։ Ես կուզենամ մենք ծափահարություններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին, և բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին, մանավանդ երիտասարդներին, անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որն ինձ շատ ոգևորվել է և շատ գաղափարներ է տվել»,-ամբիոնից հայտարարել է Արշակյանը, նախաբանում էլ արդարացում գտել, թե ինչու է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին խոսում Հովհաննիսյանից։

Նախ կասկածելի էր, որ նախօրեին կալանավորված մարդու գիրքը նախկինում Արշակյանը կարդացել էր, ուներ, խորհուրդ էր տալիս և այլն, երկրորդը՝ ոչ հստակ նշում էր՝ վերջերս գիրք է հրատարակել, և երրորդը, կասկածելի PR ակցիա էր, այն էլ երբևէ որևէ տեսակետով աչքի չընկած Արշակյանի կողմից։

Այսքանով հանդերձ որոշեցինք ձեռք բերել այդ գիրքը, կարդալ, ի վերջո, մենք էլ էինք ուզում նոր գաղափարներ։

Որոշեցինք, գտնել այդ գիրքը, պարզվեց այն չկա, որովհետև Աշոտ Հովհաննիսյան մարդը, «Սիներջի»-ի տնօրենը գիրք չի գրել։

Պարզվեց՝ ինչ․ «Վերելք» վերնագրով գիրք կա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2023-ի մարտի 16-ին, բայց գիրքը ոչ թե Աշոտ Հովհաննիսյանինն է, այլ Աննա Կոնջորյանինը, ով գրել է Աշոտ Հովհաննիսյանի մասին։ Եվ վաճառքում այդ գիրքը կար։

Տեսնես՝ Արշակյանը քանի՞ անգամ էր կարդացել «Աշոտ Հովհաննիսյանի գրած գիրքը» և իր ստացած գաղափարները ներդրե՞լ է պետական գործունեության մեջ, դե չգնա՝ կորի։

Այսինքն, ՀՀ ԱԺ փոխնախագահ մարդը հրավիրվել է համաժողովի, որտեղ, իրեն հայտնի, մեզ կասկածելի թվացող պատճառներով խոսել է, գովաբանել է, պատմել է մարդու մասին, ում նկատմամբ մեղադրական դատավճիռ չկա, մեղադրյալ է, կոչ է արել ծափահարել և անլրջության աստիճանը՝ անգամ չգիտի, թե ինչի մասին է խոսել, անգամ ալարել է կարդալ, թե իր ձեռքին ինչ գիրք է, բայց ասում է՝ նոր գաղափարներ եմ ստացել։

Այսինքն, անհերքելիորեն հարուստ կենսագրություն ունեցող Հովհաննիսյանը, (ի տարբերություն Հակոբ Արշակյանի, մենք ինչ-որ չափով ուսումնասիրեցինք նրա գործունեությունը, կեսագրությունը, տեղեկացանք, որ նա հիմնադրել է իր վեբ ծրագրավորման ընկերությունը 1997 թ․ ԱՄՆ-ում) համարել է, որ պետք է իր կենսագրության մասին գրվի, և գրել են։

Ծափահարենք էլի Հակոբ Արշակյանին իր չկարդացած մյուս գրքերի համար։ Առնվազն տարրական հարգանք է պետք ունենալ այն լսարանի նկատմամբ, որտեղ ելույթ ես ունենում, մի մարդու նկատմամբ, ում մասին խոսում ես, և առնվազն տարրական ճիշտ կարծիք պետք է ունենար այդ գիրքը Հակոբ Արշակյանին տվող մարդը, որպեսզի զգուշացներ, որ Արշակյանը նկարին չնայեր, այլ տառերին։

Եվ մի բան էլ որքանով հայտնել են իրավապահները, պարոն Հովհաննիսյանի մեղադրանքը ոչ նրա կենսագրության համար է, ոչ վեբ ծրագավորման ու Արշակյանի նշած՝ ՏՏ ոլորտում ստեղծարար գաղափարների համար դեռևս 90-ականներից, նրա մեղադրանքը չարաշահումների մասին է պետության հետ գործարքում, մեղավորւթյունն ու անմեղությունն էլ դատարանն է պարզելու, մարդը հիմա անմեղ է։

Աննա Կոնջորյանի գրքում Աշոտ Հովհաննիսյանից մի տող կա․ «Իսկ երբ մարդ ձգտում է ինչ–որ բանի հասնելու, նա անպայման դա անում է, որովհետև ունի դրդապատճառներ»։ Վերլուծելուց զատ, ինձ թվում է, մի օր փաստերով հայտնի կդառնա, թե որն է Արշակյանի գովքի ու ծափահարությունների դրդապատճառը։

դիտվել է 967 անգամ
Լրահոս
ՔՊ-ականն առաջարկում է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման մեկնարկը տրված է․ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կժամանի Դիարբեքիր Վիշապն արթնացել է․ Վահե Դավթյան Էրդողան-Փաշինյան հանդիպումը մնում է հարցականի տակ ՔՊ-ականների հարազատները, ընտանիքի անդամներն էլ են մեզ աջակցում. Գառնիկ Դանիելյան «Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում Հայաստանը հերթական վարկն է վերցնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառվում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սյունիքում 20-ամյա քաղաքացին փորձել է նետվել եկեղեցու տանիքից․ ինքնասպանության փորձը կանխվել է Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Խուճապի չմատնվել Անպաշտոն չթողեց Հային ատող թուրքը Հայաստանի ղեկավարին "հարգարժան" է ասում...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am