Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Փաշինյանն ու Ալիևը, գրեթե միաժամանակ, համարյա նույնաբովանդակ կամ զուգահեռվող շեշտադրումներով խոսեցին... Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Այս փաստն ինքնին այնքան խոսուն է, այն աստիճան ցցուն, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանություններն արդեն ավելորդ են թվում: Առավել ևս, որ այս օրերին բազմաթիվ մեկնաբաններ ու քաղաքական գործիչներ այդ մասին խոսեցին:

Թե՛ նրանց, թե՛ լրատվամիջոցների, այդ թվում՝ արտերկրյա, տիրապետող հետևությունը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է, դա արվում է Ալիևի պահանջով: Դե, Թուրքիան էլ «դաբավկա»: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, կոնկրետ այս հարցի, այսինքն՝ պահանջի հետ կապված հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ուղղակի չի էլ հերքում, թեման «սարուձոր» է գցում վերջին հարցազրույցում:

Այսինքն, Հայաստանն այն օրին է հասել, որ թշնամի երկիրը կարող է պարտադրել փոխել մեր երկրի ներքին օրենսդրությունը: Այստեղ նույնիսկ «խաղ», որպես այդպիսին, չկա, ամեն ինչ արդեն արվում է բացեիբաց: Բայց արի ու տես, երեկ քպական «կարկառուններից» մեկը որոշել էր հերթական «կռուտիտներն» անել: Հատուկ չենք նշում, թե քպական հատկապես ո՛ր կարկառունն է այս անգամ փայլատակել, որովհետև նախ՝ նրանք բոլորը նույն «կարկառուններն» են՝ տարբեր կոստյումների մեջ, երկրորդ՝ ինչպես ասվում է... մի քիչ շատ կլինի իրենց համար:

Լավ, իսկ ի՞նչ է ասում կարկառունը: Թե բա՝ գիտե՜ք, Ալիևը հատուկ նման ցանկություններ է հայտնում, որ այդպիսով խափանի Սահմանադրության փոփոխությունը: Կարկառունը գուցե ճիշտ լիներ մի քանի տարի առաջ: Ներկայի մասին նման հայտարարություն անելը պարզապես հիշեցնում է հանրահայտ անեկդոտային վիճակը, երբ տատը ասում է, թե երեխան հաստատ քաղաքական գործիչ կդառնա:

Իրականում նույն կարկառունի (կարկառունների) ղեկավարն այն վիճակին է հասցրել, որ թշնամական երկրի ղեկավարը ոչ թե ցանկություն է արտահայտում պարզապես, այլ պարտադրում է, իսկ իրենց քաղաքական ուժը, որը իշխանության ղեկին է, ենթարկվում է այդ պարտադրանքին: Այսքան բան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Կիևը հայտնում է 13 զոհի մասին Ասում էր՝ ինչի՞ համար թոշակ բարձրացնեմ, ինչի՞ վրա են ծախսելու, արի ու տես` 77 մլրդ-ով ավելացրեց (video) «Նիկո՛լ, էդ 50 միլիոնը քեզ չի փրկելու, էս ծակերը ո՞նց ես փակելու»․ Արամ Սարգսյան (video) Bloomberg․ ներկայումս բաց ծովում գտնվում է Իրանից մինչև 68 մլն բարել նավթ Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը Վախկո՜՜՜՜տ, խմի՛ր այդ դեղը, տես՝ ինչ կլինի քեզ հետ․ արցախցու դիպուկ խոսքը (video) ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ Դուք ո՞վ եք, ինչի՞ց եք վատ զգում․․․ տո լա՛վ են անում, պատժում են թուրքերին․ Արման Աբովյան (video) Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երեխաներն ԱԲ-ն օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ. ՅՈՒՆԻՍԵՖ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am