«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին բավական հետաքրքիր տեղեկություններ է տալիս ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ի մասնավորի, ուշագրավ է, որ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով, ցուցակում ընդհանրապես և հարյուրյակում մասնավորապես բավական մեծ թիվ են կազմում, պայմանականորեն ասած, «ներմուծում-վաճառք» խմբի ներկայացուցիչները: Առաջատար «բնագծերում» են հատկապես հեռախոս, էլեկտրատեխնիկա, վառելիք, սնունդ, խմիչք, ծխախոտ ներմուծողները: Ընդ որում, նրանցից մի քանիսը նույնիսկ առաջին տասնյակում են:

Ի հակադրություն այս խմբի, խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակն առանձնապես հարուստ չէ հայրենական արտադրողներով. վերջիններիս քանակը, ինչպես վերջին երկու տարում, տատանվում է մեկուկես տասնյակի շրջանակներում: Ավելին, առաջին հարյուրի մեջ գրեթե նույն կազմակերպություններն են, ուստի այս պարագայում հետաքրքիր է, թե առաջատար արտադրողներից որոնք են պահպանել իրենց դիրքերը, որոնք են առաջընթաց ունեցել, որոնք՝ հակառակը:

Ընդ որում, նկատի չենք առնում հանքարդյունաբերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի ԶՊՄԿ-ն մրցակցությունից դուրս է ոչ միայն իր ոլորտում, այլև ընդհանրապես՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում: Նախ՝ նշենք, որ 2022 թ. համեմատ 2023 թ. արդյունքներով հարյուրյակից դուրս է մնացել «Պեռնո Ռիկարը»: Առաջին հարյուր տեղերում գտնվող արտադրողներից իրենց դիրքերը զիջել են «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (8 հորիզոնական), «Ասկեն» (10 հորիզոնական), «Երևանի գարեջուրը» (13 հորիզոնական), «Մոդուս գրանումը» (30 հորիզոնական) և այլն: Ինչ վերաբերում է դիրքերը բարելավածներին, ապա առաջին եռյակի հիմնական «բնակիչներից» մեկը՝ «Գրանդ տոբակոն», մեկ հորիզոնականով վեր է բարձրացել՝ հաստատվելով երկրորդ տեղում:

3 հորիզոնականով դիրքերը բարելավել է «Գրանդ քենդին», երկու հորիզոնականով՝ «Կոկա-Կոլան», հինգ հորիզոնականով՝ «Արարատցեմենտը» և այլն: Առավել տպավորիչ արդյունքներ են գրանցել «Ջերմուկ գրուպը», որը նախորդ տարի 155-րդ տեղում էր, իսկ 2023 թ. արդյունքներով հարյուրյակի մեջ է, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոնը» (28 հորիզոնական) և հայաստանյան մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը» (11 հորիզոնական): Ի դեպ, վերջինս 2023 թ. համար հաղթող է ճանաչվել «Համազգային վստահության խորհրդի» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա մսամթերք» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակին: Հավելենք, որ նշյալ կազմակերպություններից մի քանիսն իրենց ոլորտում միակն են առաջին հարյուրյակի մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am