Հայաստանը ձգտում է «դարպաս» դառնալ.Արա Աբրահամյան

«Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի» կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին»: Ելույթում ասված է. «Մեր առաջին համաժողովը կայացել է անցյալ տարի՝ Երևանում և մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Առաջին համաժողովին մասնակցել է 37 երկրի ավելի քան 800 մասնակից: Այս համաժողովին մենք ունենք է՛լ ավելի շատ հյուրեր: Մեր երկրորդ համաժողովի հիմնական թեման է «Արդյունաբերական ինտեգրացիան և արտահանման-ներմուծման հնարավորությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում»: Մեր խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից գործարքներ իրականացնելու համար: Համաժողովի աշխատանքը նպատակաուղղված կլինի արդյունավետ լուծումների բացահայտմանը, որոնք խթանում են տարածաշրջանային տնտեսական համախմբումը և ներդրումային հոսքերի ավելացմանը նպաստող բաց նորարարությունների զարգացումը: Ես կցանկանայի ընդգծել մեր համաժողովի չորս հիմնական նպատակները: Առաջինը ԵԱՏՄ-ի տնտեսական ներուժի, այդ թվում նաև անդամ պետությունների տնտեսական գործունեության մասին իրազեկության բարձրացումն է: Երկրորդը՝ տարածաշրջանային և ազգային գործարար ու ներդրումային հնարավորությունների խթանումը: Երրորդը՝ համաժողովը թույլ կտա ընդլայնել և խորացնել երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ անդամ երկրների գործարար համայնքների միջև բիզնես նախագծերի իրականացումը: Եվ չորրորդը՝ երկկողմ և բազմակողմ կապերի հաստատումը բիզնես համայնքների միջև: Կարելի է վստահորեն ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի ծրագրերը մենք խթանում ենք համաժողովի ընթացքում, ներկայումս հանդիսանում է ամենահաջողված ինտեգրացիոն նախագծերից մեկը: Վերջին տարիներին ԵվրԱզԷՍ-ի բոլոր երկրներում մակրոտնտեսական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են: Գործընկերության սահմաններում լուծում է ստացել սոցիալ-տնտեսական խնդիրների ամենալայն շրջանակը: Մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան չորս անգամ: Մեր համագործակցությունը ամրապնդվեց, Եվրասիական տնտեսական միության հեղինակությունն աճեց համաշխարհային ասպարեզում: Մեր հաջողությունները զարգացնելու համար մենք պետք է վերածենք Եվրասիան «խելացի» կառավարվող տարածաշրջանի, այսինքն, մի տարածաշրջանի, որտեղ կկիրառվեն նորարարություններն ու հատուկ մասնագիտացումները: Եթե յուրաքանչյուր երկիր ինտեգրացիայի համար առաջարկի իր լավագույն ռեսուրսները, տաղանդներն ու հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել «խելացի» կառավարվող տարածաշրջանի տնտեսական աճը: Եթե մենք համախմբենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը, Ղազախստանի բնական պաշարները, Բելառուսի և Ղրղզստանի աշխարհագրական առավելությունները, ինչպես նաև բոլոր մասնակից երկրների մարդկային և մտավոր ռեսուրսները, ապա շուտով մենք կդառնանք ոչ միայն «խելացի», այլև բարգավաճ տարածաշրջան: Հայաստանը մտադիր է միանալ ընդհանուր ջանքերին և իր ներդրումն այդ գործում դարձնել նշանակալից և անփոխարինելի: Չնայած նրան, որ իմ հայրենիքը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով: Ելնելով այս ամենից՝ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն՝ դառնալով «Նոր Մետաքի ճանապարհի», այսպես կոչված,«դարպասը»: Նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ: Համաժողովին նույն սեղանի շուրջ մենք համախմբում ենք ներդրողների, գործարարների, գիտնական-գյուտարարների և կառավարության ներկայացուցիչների՝ բյուրոկրատական գործընթացը նվազեցնելու և առավել համարձակ ու առաջատար նորարարությունների, ներդրումների և համատեղ տնտեսական նախաձեռնությունների համար կանաչ լույս ապահովելու նպատակով: Մինչև այս համաժողովը Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ուներ և գործում էր միջազգային գործարարներից առանձին: Համաժողովը նրանց համար մշտական, ակտիվ և փոխշահավետ համագործակցության սկիզբը կդառնա: Հուսով եմ, որ համաժողովը, որին պատիվ եմ ունեցել Ձեզ հրավիրել, տնտեսական շարժիչ կդառնա բոլոր այն երկրների համար, որտեղից եկել են մեր պատվարժան հյուրերը, և բոլոր այն բիզնեսների համար, որոնցով նրանք զբաղվում են: Հուսով եմ նաև, որ մեր համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը մեզ իրարից բաժանող հակամարտությունների լուծման համար: Այս համաժողովի ընթացքում մենք շարունակում ենք ձևավորել նոր ապագա Եվրասիայի համար»:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am