Ինչո՞ւ է անհանգիստ Սասուն Խաչատրյանը

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ Դատական դեպարտամենտը դատավորներին ծանուցում էր ուղարկել առ այն, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը կանցկացվի Կառավարության նիստերի մեծ դահլիճում:

Այս անօրինակ այլանդակությունը մեկ պատճառ կարող էր ունենալ՝ դատավորների վրա գործադրել հոգեբանական ճնշում, որ վերջիններս կամ չգնան Ժողովին, կամ գնան, բայց ընտրեն իշխանության սրտի թեկնածուին:

Իսկ ընտրությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թափուր տեղի համար է, որն առաջացել է Արայիկ Թունյանի ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:

Պարզ է, որ եթե ձախողվի Սահմանադրությունը փոխելու փաշինյանական ծրագիրը, ինչը բավականին ռեալ հեռանկար է՝ հաշվի առնելով, որ 600.000-ից ավելի կողմ ձայներ նա դժվար թե կարողանա ապահովել, Փաշինյանին իր ծրագրերը մինչև վերջ իրագործելու համար անհրաժեշտ է լինելու կատարյալ կառավարելի ՍԴ: Եվ այդ ճանապարհին այն ևս մեկ յուրայինով համալրելը այսրոպեական խնդիր է Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան զույգի համար:

ՍԴ դատավորների թեկնածուները 3-ն են՝ նախկին փաստաբան, ՀԱԿ համակիր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փեսան, այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը, ընդամենը 3 ամիս առաջ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կառավարող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, և Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը:

Հենց նրանց միջև պետք է ընտրություն կատարեն դատավորները ու իրենց թեկնածուին ներկայացնեն ԱԺ-ի դատին:

Կարապետ Բադալյանի քաղաքականացված լինելն ու այս իշխանությունների համակիր լինելը քննարկման առարկա չեն. դրա վառ ապացույցն են առնվազն մինչ դատավոր դառնալը նրա հարցազրույցները: Եվ այն, որ նա հիմա դատավոր է, ոչինչ չի փոխում, ինչպես Կարեն Անդրեասյանի մոտ ոչինչ չի փոխել ԲԴԽ նախագահ դառնալուց 5 րոպե առաջ ՔՊ-ական կուսակցական տոմսը վայր դնելը:

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի «սկզբունքայնությանը» կարելի է նախանձել: ԲԴԽ-ից վերջապես ազատված, Կարեն Անդրեասյանի հետ չշփվելու բերկրանքը որևէ վայրում վայելելու համար ընդամենը 3 ամիս առաջ Վճռաբեկ դատարանում հաստատված Խաչատուրյանը հիմա էլ որոշել է, որ իր լավագույն տեղը Սահմանադրական դատարանն է: Սա նաև ցույց է տալիս այս իշխանությունների ու նրանց թեկնածուների մասնագիտական սկզբունքայնության բացակայությունը, իրենց աշխատանքին ու աշխատանքի վայրին անլուրջ վերաբերվելու տենդենցը:

Ակնհայտ է, որ այս 2-ի ֆոնին սկզբունքային դատավոր Դավիթ Բալայանը շահեկան դիրք ունի, և հենց նրան չեզոքացնելու համար էլ կազմակերպվեց Դատավորների ընդհանուր ժողովը կառավարության նիստերի դահլիճում անցկացնելու օպերացիան:

Մեծ հաշվով Կարեն Անդրեասյանը Դավիթ Խաչատուրյանին անցկացնելու խնդիր չունի, եթե հաշվի առնենք նրա լարված հարաբերությունները վերջինիս եղբոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Թերևս հենց այդ նպատակով էլ իշխանությունը Դավիթ Բալայանի դեմ երկու թեկնածու է առաջադրել՝ ով անցավ, անցավ:

Հիշեցնենք՝ Դավիթ Բալայանն այն դատավորն էր, ով, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել էին դատարանների մուտքերը, փորձեց պատուհանից մտնել իր աշխատավայր, սակայն նրան հրեցին ու գցեցին գետնին:

Video Player


Ըստ ամենայնի իշխանությունները Դավիթ Խաչատուրյանին հստակ երաշխիքներ չեն տվել, ու թերևս հենց դա է պատճառը, որ նրա եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, անցել է եղբոր լոբբինգն անելու նվիրական գործին:

Մեր տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հատ-հատ զանգում է բոլոր այն դատավորներին, ում կարող է զանգել, ու նրանց հորդորում փետրվարի 2-ին կայանալիք Ժողովի համար քվեարկել իր եղբոր օգտին:

Այս իշխանության սիրելի բառերից է «աննախադեպ» բառը: Իսկապես աննախադեպ է, երբ դատավորների վերաբերյալ վարույթներ քննող իրավապահ կառույցի ղեկավարը զանգում է դատավորներին ու նրանց բարեկամաբար հորդորում քվեարկել իր եղբոր օգտին:

Հույս ունենք՝ դատավորներն այս անգամ էլ ցույց կտան, որ, Աջափնյակ նստավայրում թե Կառավարության շենքում, իրենց ընտրությունը կատարելու են համոզմունքով, այլ ոչ թե պայմանական Կարեն Անդրեասյանի, Սասուն Խաչատրյանի կամ ավելի վատ՝ Նիկոլ Փաշինյանի կամքով:

Միայն հիշեցնենք, որ դատավորներն ընտրելու են ՍԴ դատավորի թեկնածուի, ով պիտի գործով ապացուցի՝ Արցախից ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն իր համար խնդի՞ր է, թե՞ ոչ:

Ու մի բան էլ.

Փետրվարի 2-ին ընտրություն կատարող դատավորների համար, հասկանալի է, բարդ է ճնշումներին դիմանալը, սակայն նրանք ընտրություն կատարելիս պիտի առաջնորդվեն Հայաստանի 3-րդ Հանրապետությունում, այլ ոչ թե թուրքական վիլայեթում ապրելու, արարելու ու արդար դատական ակտեր կայացնելու համոզմունքով:

 168.am

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am