Իշխանություն, որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Այնինչ, կրկնենք, դա չափազանց կարևոր հանգամանք է: Կարելի է ասել՝ առաջնային: Եթե որևէ մեկը ասի, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, ուրեմն, առնվազն հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Այլ հարց է խաղաղությանը միշտ պատրաստ լինելը, այլ հարց է հանրության դիմադրողականությունը, իմունիտետը: Բայց հազիվ թե գտնվի որևէ ադեկվատ անձնավորություն, որ դեմ լինի խաղաղությանը: Խնդիրն այստեղ բացարձակ այլ է: Երբեք ու ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ, որ խոսքն ուղղակիորեն թշնամու մասին է: Թշնամու, որ հայկական Արցախը (որը Փաշինյանն ուրացավ ու ադրբեջանաթուրքական ցեղասպանական ագրեսիայի ժամանակ թողեց մենակ) բռնազավթելուց ու հայաթափելուց հետո հստակ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը զավթելու և ոչնչացնելու անթաքույց նպատակների մասին:

Ու եթե նույնիսկ որևէ թուղթ ստորագրվի, ինչպիսի՞ն է լինելու դրա ճակատագիրը՝ նորից հաշվի առնելով, որ գործ ունենք թուրքադրբեջանական տանդեմի հետ, որը պատմականորեն միշտ էլ դրժել և ուրացել է բազմաթիվ նման թղթեր: Նմա՞ն պայմանագրեր են խախտվել ու առոչինչ համարվել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, դեռ չխոսենք պատմական այլ օրինակների մասին: Համաշխարհային պատմությունը նման «խաղաղության պայմանագրերի» տապանաքարերով է սալարկված:

Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ կարևոր հանգամանքը՝ երաշխավորի գործոնը: Իսկ ո՞վ է լինելու այդ պայմանագրի միջազգային երաշխավորը, եթե երբևէ նման փաստաթուղթ ստորագրվի:

Այս հարցը կարծես միջանկյալ պատասխան էր ստացել առ այն, որ Փաշինյանի վարչակազմը, իր ղեկավարի գլխավորությամբ, սկսեց հակվել դեպի զուտ երկկողմ պայմանավորվածության տարբերակը, որը ադրբեջանական կողմի (Թուրքիայի) առաջարկն էր, ըստ էության: Բայց դա ինքնին ոչ միայն ծայրահեղ անլրջություն է, այլև չափազանց վտանգավոր «խայծ»: Նկատի ունենք գործը զուտ երկկողմ «բանակցություններին» ու «պայմանավորվածության» հանգեցնելը: Ճիշտ է, երաշխավորների պարագայում էլ, ներողություն տաֆտալոգիայի համար, լիարժեք երաշխիք հազիվ թե լինի, բայց այլ բան է միայնակ մնալը, այլ բան՝ միջազգային գործընկերների երաշխավորությամբ ստորագրված փաստաթուղթը: Իսկ խնդիրներ ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն, որ եթե, ենթադրենք, Արևմուտքն է լինելու երաշխավոր, ապա նույնիսկ ամենամոլի արևմտամետները կամ «գրանտով» արևմտամետ «աշխատողները» հասցրեցին տեսնել, որ «անգլիական նավերն» առաջվա նման չեն կարողանում մագլցել հայկական լեռները: Եթե երաշխավորը Ռուսաստանն է լինելու, ինչն ավելի իրատեսական տարբերակ է, ապա Փաշինյանը հասցրել է էապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ինչից անխուսափելիորեն հասցրել է օգտվել Ալիևը՝ այդ ամենից բխող հետևանքներով:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am