«Бой без правил-ի նման բոյ էր գնում». ականատեսը պատմում է բախման ողջ մանրամասները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում կրքերը թեժ էին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի քանի անգամ իր ելույթում անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին: Նա էլ ամբիոնից հայտարարել էր, որ դադարեցնի իրեն հիշատակել. «Չափդ մի՛ կորցրու»: Սակայն այսքանով ԱԺ դահլիճում երկու պատգամավորների լեզվակռիվը չի ավարտվել: Երբ Արտաշես Գեղամյանը լքել է դահլիճը, կարճ ժամանակ անց դահլիճից դուրս է եկել նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Երկու պատգամավորները միջանցքում հանդիպել են, նրանց միջեւ խոսակցությունը ավարտվել է բռունցքներով: Թերթը զրուցեց այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ  մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am