Համախմբվում են Հայաստանին ճնշելու՞

Առաջիկա օրերին սպասվում էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն արդեն Արցախում է: Երեկ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Էնդրյու Շոֆերին: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահին է ընդունել նաևԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:Բակո Սահակյանի հետհանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: «Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման և այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը», ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում: Համանախագահների այցի ֆոնին, որի ընթացքում, քննարկվելու է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման կազմակերպման մանրամասները, երեկ Մոսկվայից հնչել է մի հայտարարություն այն մասին, թե ղարաբաղյան խնդիրը կարող է քննարկվել նաև այլ հարթակում: Հոկտեմբերի 10-ին Սոչիում Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների հանդիպմանը, հնարավոր է, քննարկվի ղարաբաղյան խնդիրը, երեկայս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև հավելել է, որ հանդիպմանը կքննարկվեն բազմակողմանի համագործակցության հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը: «Հանդիպմանը նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում տնտեսական, ռազմական, մարդասիրական, մշակութային և այլ ոլորտներում»,- ասել է նա: Պատասխանելով հարցին՝ արդյոք Սոչիում կքննարկվի Արցախի հարցը, Զախարովան պատասխանել է, որ դա չի բացառվում, սակայն «այդ պահը պետք է հստակեցնել»: Երբ Հայաստանի սահմաններում անհանգիստ է, ադրբեջանական կողմից սադրանքներ ու կրակոցներ են խաղաղ բնակչության նկատմամբ՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում լռություն է, բայց երբ հարաբերական անդորր է սահմաններում, հանկարծ, չեն բացառում, որ ԼՂ խնդիրը ԱՊՀ-ի հարթակում կարող է քննարկվել: Իսկ ի՞նչ են ցանկանում քննարկել ԱՊՀ-ականները ԼՂ հարցում: Նրանք ծպտուն հանե՞լ են ապրիլյան պատերազմից հետո, քննադատե՞լ են Ալիևի մեծ սադրանքն իրականացրած Ռուսաստանի «դաբրոյով» ու ռուսական զենքով: Թե՞ հիմա հարմար պահ է՝ համախմբվել ընդդեմ Հայաստանի ու հնարավոր ճնշումներով ադրբեջանանպաստ պահանջներ ներկայացնել հայկական կողմին... Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am