Ռուսական ծրագիրը կրկին օրակարգում է. նոր սադրանք՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ

Հոկտեմբերի2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն տարածեցԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի առաջիկատարածաշրջանային այցի վերաբերյալ: «Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբիամերիկացի համանախագահ ԷնդրյուՇեֆերը կկատարի իր առաջինպաշտոնական այցը Երևան և Բաքու՝հանդիպելու տեղի պաշտոնատարանձանց և տեղում ծանոթանալուիրավիճակին: Տարածաշրջանում գտնվելուընթացքում պ-ն Շեֆերը Մինսկի խմբի մյուսհամանախագահների հետ միասին նաևկմասնակցի բարձր մակարդակիհանդիպումների: ԱՄՆ-ը պաշտպանում է ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման գործընթացը ևկշարունակի ակտիվորեն աշխատելկողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահ: Պ-ն Շեֆերը որպես ԱՄՆհամանախագահ պաշտպանում է մերվաղեմի քաղաքականությունը՝ընդունված Մինսկի խմբիեռանախագահների շրջանում, այն է՝արդարացի կարգավորումը պետք է հիմնվիմիջազգային իրավունքի վրա, որըներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտըև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման,տարածքային ամբողջականության ևհավասար իրավունքների ու ինքնորոշմանսկզբունքները», ասվում է տարածած հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որհոկտեմբերի 7-ին միջնորդները կլինեն Ադրբեջանում։«Համանախագահները տարածաշրջան կայցելեն՝ քննարկելու նախագահների հանդիպման հարցեր», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Բաքուն ու Մոսկվան որոշակի ոգևորություն ունեն նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ: Բոլորին պատահական չէր, որ հենց Մամեդյարովը Նյու Յորքում համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե նրանց «որոշ առաջարկներ» հետաքրքիր են, ինչը պաշտոնական Երևանն ուղղակի հերքեց: Սակայն, հարկ է նկատել, որ Հայաստանի արտգործնախարարն էլ որոշակի անակնկալ հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ էության՝ տրամագծորեն հակառակ դիրքերից հանդես գալով: Մինչ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր հայկական կողմի անզիջում կեցվածքը, Էդվարդ Նալբանդյանը հանկարծ հիշեց «տարածքների վերադարձի» մասին»: Հայաստան-Սփյուռք համաժողովին այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես հայտնի է, անդրադարձել է ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Ավելին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին՝ Նալբանդյանն ասել է, թե դրանք պետք է բազմաշերտ երաշխիքներ լինեն:«Ի՞նչ են ասում եռանախագահները․․․ ասում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար Ղարաբաղին պետք են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ: Բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղության պահպանման ուժեր Ղարաբաղի շուրջ, կամ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով անվտանգության երաշխիքներ, այլ նաև, որ, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Նաև ԼՂ պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության»: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ կողմերից մեկի՝ հայկական կողմի նկատմամբ ճնշումներ են գործադրվելու: Իսկ այս վիճակը կարող է անդրադառնալ սահմանային իրավիճակի վրա: Եզրակացությունը մեկն է. առաջիկա բանակցություններից առաջ և հետո՝ հայկական կողմի անզիջում կեցվածքը տեսնելով՝ Մոսկվան ու Բաքուն, վստահաբար, նոր լարվածություն կսադրեն սահմանին: Ըստ ամենայնի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող մյուս երկրները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ևս համաձայնել են ռուսական ծրագրի, այն է՝ «Լավրովի պլանի» վերակենդանացմանը: Սարգսյան-Ալիև նոր հանդիպմանը, թերևս, հենց այս պլանն է դրվելու բանակցությունների սեղանին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am