Գաղտնի փաստաթուղթ կա՞, համաձայն որի Պուտինը ՀՀ գերագույն հրամանատար կդառնա

Ռուսաստանը Հայաստանին է դեմ տվել հերթական նվաստացնող գործարքը, որը իշխող ուժը պատրաստակամ է իրագործել կյանքի գնով: Խոսքը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որը ներկայացվել է խորհրդարանի դատին: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք որոշիչ են համաձայնագրի բովանդակության հետագա կիրառման և միասնական մոտեցում ցուցաբերելու համար, մասնավորապես՝ «ռազմական անվտանգություն», «միացյալ զորքեր և ուժեր», «միացյալ հրամանատարություն», «տարածաշրջան», «ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան» և այլ կարևորագույն հասկացություններ: «Միացյալ զորքերի կազմը որոշում է լիազոր մարմինները, որը՝ ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը: «Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան»,- մանրամասնեց Զաքարյանը: Նա հավելեց, որ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: «Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին»: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին հետաքրքրում է, թե «տարածաշրջան» և «ագրեսիա» հասկացությունների սահմանները որքանով են առնչվում Լեռնային Ղարաբաղի տարածքին: Զաքարյանը նշեց, որ այս համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում: Պատգամավորը նկատեց, սակայն, որ «Կովկասյան տարածաշրջանի մեջ… հասկանալի է»: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը պարբերաբար ռմբակոծվում էին, ՀԱՊԿ-ը ընդհանրապես չէր արձագանքում. «Եթե էս համակարգը լիներ 15-16 թվականների ժամանակ, ի՞նչ ռեակցիա էր տալու, և որտե՞ղ է այն երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է»: Պատգամավորի խոսքով՝ եթե այդ դաշինքը քաղաքական առումով լռություն է պահպանում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ ռազմական միջամտության կարիքի դեպքում դա տեղի կունենա: Փաշինյանը նկատեց նաեւ, որ վերջին շրջանում ԱԺ ամբիոնից որեւէ մեկը չի արձանագրում, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, քանի որ իր խոսքով Վազգեն Սարգսյանի հիմնած ամենամարտունակ բանակն այսօր դարձրել են թղթապանակ, ինչ Ռուսաստանը դեմ է տալիս, այն էլ ստորագրում ենք: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն էլ փաստեց, որ ՀՀ արտգործնախարարի՝ արտաքին ամբիոններում դիրքորոշումն ու քվեարկություններն ամբողջությամբ կրկնում են Ռուսաստանին, մեր էներգետիկ համակարգը ամբողջությամբ Ռուսաստանի տրամադրության տակ է, մեր տնտեսական հանգույցները « գույք պարտքի դիմաց» ռուսներինն է, հիմա ինչ ինչու է հարկավոր նման պայմանագիր ստորագրեն.«Երրորդ կողմ այս համաձայնագրում չկա, որովհետեւ նույն ղրղզները,բելոռուսները, ղազախները, որոնք մեկ լեզու ունեն իրենց անկախությունը բարձր են դասում, համարում են, որ իրենց բանակները պատվով կհաղթահարեն ցանկացած փորձություն: Տպավորություն ունեմ, որ կա գաղտնի փաստաթուղթ, որը տվյալ իրավիճակում ՀՀ գերագույն հրամանատարը դառնա Պուտինը»: Իհարկե, կասկած չկա, որ համաձայնագիրը ՀՀԿ մեծամասնության շնորհիվ կվավերացվի: Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am