Ուզվորությո՞ւն , թե «շնից մազ պոկել»

Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը երեկ հրապարակել է այն պատգամավորների ցուցակը, ովքեր սահմանված կարգով դիմել եւ ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձի փոխհատուցում, որը կազմում է 100 հազար դրամ: Այսինքն խորհրդարանի մարզաբնակ պատգամավորներից տասը, 490 հազար դրամ աշխատավարձից բացի, պետական բյուջեից եւս 100 հազար դրամ է ստանում: Բայց ուշագրավն այն է, որ գումարի փոխհատուցում ստանալու համար դիմել են նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք հսկայական ունեցվածքի տեր են: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել եւ Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում են ստանում հետեւյալ պատգամավորները՝ ՀՀԿ-ից Արսեն Միխայլովը եւ Կնյազ Հասանովը, ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանը, Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Անդրանիկ Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Տատյանա Միքայելյանը, Կարինե Պողոսյանը, Վանիկ Ասատրյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց լրատվամիջոցներում այս թեմայով բարձրացված աղմուկից հետո սեպտեմբերի 25-ին նա դիմում է ներկայացրել` բնակվարձի հատուցման դադարեցման մասին : Մինչ այդ հասցրել էր ասել, որ լավ է արել, օգտվել է օրենքով հասանելիք իր գումարից: Ինքն <<օլիգարխ>> չէ, որ Երեւանում սեփական տուն ունենա, հետեւաբար պետք է վարձակալի: Այս թեման մեծ աղմուկ է առաջացրել, չնայած այն բանի, որ իրավական տեսակետից որեւէ արտառոց բան չկա. դա ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն խնդիրն առավել քան բարոյական հարթությունում է: Հայաստանում պատգամավորները ստանում են անհամեմատ բարձր աշխատավարձ, ավելին նրանց գերակշիռ մեծամասնությունն աշխատավարձի հույսին չէ՝ մանդատը նրանց պետք է կամ եղած բիզնեսների բարգավաճման, կամ դրանց պահպանման համար: Իսկ սոցիալապես անհամեմատ ցածր դիրքերում գտնվողներին էլ օլիգարխ պատգամավորների <<քցված>> ֆոնդից են լավ նայում, ըստ տեղեկությունների՝ նրանք ամեն ամիս աշխատավարձից բացի առանձին ծրարներ են ստանում: Պարզապես հայրենի խորհրդարանում ազգընտիրների մոտ սովորություն է դարձել <<ուզվորությունը>>, <<շնից մազ պոկելու>>  սկզբունքով առաջնորդվում են գրեթե բոլորը՝ ապահով, թե անապահով, բոշայի հոգեբանությունից վեր չեն բարձրանում: Խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում, գաղտնիք չէ, որ ԱԺ-ում սրերով պայքարում են արտասահմանյան գործուղումների համար: Պետական բյուջեն շատերի համար դարձել է աշխարհաճանաչողության միջոց եւ շատերը կյանքի գնով ցանկանում են ընդգրկվել արտերկիր գործուղվող պատվիրակությունների կազմում: Պարզապես բնակարանների խնդրով վեր հանվեց որոշ պատգամավորների մուրացիկ հոգեբանությունը: Օրինակ դժվար է պատկերացնել, թե ինչ երեսով է աստվածավախ, իր միջոցներով եկեղեցի կառուցած Վարդան Ղուկասյանը դիմել ԱԺ ղեկավարությանը փոխհատուցման գումարի խնդրով, դրա համար առնվազն պետք է  անամոթ լինել .« Ինչքան ես շատ գումար ունենամ, էնքան ժողովուրդը շատ կօգտվի, դուք էդքան մի՛ խառնվեք»,-ասում է Վարդան Ղուկասյանը առանց հաշիվ տալու, որ եթե ինքն իրենց տանից ընդհանրապես դուրս չգար եւ չներկայացներ մեր օրենսդիր իշխանությունը, ժողովուրդը շատ ավելի լավ կզգար: Կամ ինչպես է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի <<հայու գենը>> թույլ տվել նման անպատվության գնալ: Արմավիրցի հայտնի բիզնեսմեն երիտասարդ Կկարապետյանը  մինչեւ ընտրվելը եղել է ՎՊ աշխատակից, հետո «Մոնոլիտ» գործարանի տնօրեն: Ըստ մամուլի՝ նա հայտարարագրել է TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենա, հողամաս, 150 մլն դրամ: Էլ չենք ասում, որ  Էջմիածինը շատ մոտ է Երեւանին. կարելի է հասնել 10-15 րոպեում: Ներկայացված ցանկում նշված երկուսը չեն միայն ապահով ազգընտիրներ, նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, Սպիտակի նախկին քաղաքապետ ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանը, Իջեւան նախկին փոխքաղաքապետ ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը եւ այլք: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am