«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր դպրոց է հիմնել՝ «Ժողովրդավարության դպրոց» անունով: ՔՊ կուսակցության դպրոցն արդեն ընդունելություն է հայտարարել: Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դպրոցը մարտի սկզբից կսկսի գործել: Այն տեղակայված է լինելու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ գտնվող կուսակցության նոր՝ Հանրապետության փողոցում գտնվող գրասենյակում, որը դեռ վերանորոգման փուլում է:
Թե ովքեր են դասավանդելու դպրոցում, եւ ինչ են ուսուցանելու, ՔՊ փոխնախագահն ասաց՝ քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր: Դպրոցում դասավանդելու են ՔՊ կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավորները: Ինչպես հայտնում են կուսակցությունից, դպրոց կարող է հաճախել ցանկացած անձ. ՔՊ կուսակցության անդամ լինելը պարտադիր չէ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը