<<Հրապարակ>> թերթը գրում է.<<Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։ Երեկ Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել Բաբկեն Լեւոնյանը, որը Կարեն Բենիամինյանի մոտ ընկերն է, սակայն Յուվա գյուղից է, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի շրջապատից։ Արտաշատում երեկ տարակուսած էին՝ Լեւոնյանն Արտաշատի գրանցում ունի՞, որ նշանակվել է փոխքաղաքապետ։ Նա գործարար է, կահույքի խանութ-սրահ ունի: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տեղակալ՝ Հովիկ Աբրահամյանի ազգակից Գագիկ Պողոսյանը հրաժարական էր տվել։ Նա այժմ Արգամ Աբրահամյանի օգնականն է ԱԺ-ում>>։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը