ՀՀԿ-ն պատերազմ է սկսել Հայաստանի անկախության դեմ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը: «Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների: Եթե հետեւենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետեւ «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեեւ առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող եւ, ըստ էության, թշնամական Թուրքիայի եւ Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաեւն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին: Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ: Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետեւ այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները եւ ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am