Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Լեհաստան խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել է, որ բացակա ֆուտբոլիստներ կան եւ այդ բացը պետք է աշխատեն լրացնել, իսկ այն տղաները, որոնք խաղալու շանս կստանան, կփորձեն լավ խաղ ցուցադրել եւ օգնել թիմին: «Տղաներին մոտիվացնելու կարիք չկա, ամեն մի հաղթանակ մեզ համար դրական էմոցիաներ է ու մեկ քայլ առաջ: Ֆուտբոլիստները հասկանում են, թե ինչ է մեզ համար դա նշանակում, մենք կարոտ ենք հաղթանակների: Մենք այն հավաքականներից չենք, որը շատ հաղթանակներ է տանում: Եթե լեհերի ուժեղ թիմին հաղթենք, հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի, վերջին տասը տարիներին նրանք այսպիսի ուժեղ թիմ չեն ունեցել», -ասել է Արթուր Պետրոսյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը