Վիգեն Սարգսյանը՝ բանակի բացերի մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց՝ ինչպե՞ս է պատկերացնում ազգ-բանակ հայեցակարգի իրականացումը: Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունների մասնակցած երիտասարդների գրքույկներում գրառումներ չեն կատարվում, որպեսզի արտոնությունից չօգտվեն, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները գնում են զինվորի ընտանիքի անդամները: Չկա այդպիսի ընտանիք, որն ունի զինվոր եւ այդ պարագաները չեն մատակարարվում ընտանիքի կողմից: «Ծառայության ժամանակ ձեռք բերված հիվանդությունները ամբողջական բուժում չեն ստանում: Նմանատիպ խնդիրները ե՞րբ եք պատրաստվում լուծել, որ այն ծրագրերը, որոնք ներկայացնում եք, հանրության կողմից ընդունված լինեն»,- ասաց Թանդիլյանը: Վ. Սարգսյանն ասաց, որ այդ խնդիրն ի հայտ գալուն պես՝ իրենց կողմից տարածվեց հայտարարություն, և ՊՆ-ի թեժ գիծն անհատական դիմումներ ընդունելով՝ գնացել է տարբեր դեպքերի հետևից, հատ-հատ նայելով դիմումները. «Բազմաթիվ դեպքերի պարագայում անճշտությունը հայտնաբերվել է 1 տասնյակից ոչ ավելի: Յուրաքանչյուր պարագայում ուղղում է կատարվել այդ գրքույկներում: Միևնույն ժամանակ, որպեսզի դա չառաջացնի բացասական ընկալում, բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան քառօրյային եղել են  մարտական հերթապահություն իրականացնող զորմասում, միայն այդ հիմքով նույն արտոնությունները տրվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի միջոցով: Այդտեղ քայլ արել ենք ու շարունակելու ենք անել»: Ըստ նախարարի՝ բոլոր այդ երիտասարդներն օգտվում են կրթության համար նախատեսված արտոնություններից և նշեց, որ անպայման կնայեն բոլոր գործերը: «Ինչ վերաբերվում է հիգիենիկ պարագաներին, ապա յուրաքանչյուր զինծառայող ամսական ստանում է գումար՝ իր համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ գնելու համար: Դա գնում է զորամասի կողքին գտնվող խանութներից: Շատ հնարավոր է, որ տնից էլ են ուղարկում, մենք ամեն ինչ անում ենք, որ դրա կարիքը չլինի: Եթե չի հերիքում, շատ վատ է, պատրաստ ենք յուրաքանչյուր դեպք ուսումնասիրել»: Անձի առողջական վիճակի հետ կապված նախարարն ասաց, որ կոնկրետ դեպք է եւ չպետք է հրապարակայնացնել:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am