Վեկտորների փնտրտուք. ի՞նչ կտա Հայաստանի անդամակցությունը BRICS-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագետները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ դառնա՝ մասնակցելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբի միջազգային ինտեգրացիոն նախագծերին։ Այս կարծիքին է նաև «Հայոց Ամրոց» կուսակցության նախագահ Ամրամ Պետրոսյանը, ով մասնավորաբար վստահ է, որ Երևանը պետք է ներկայացված լինի այնպիսի հեռանկարային համաշխարհային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ՝ BRICS-ն է։


«Ավելին, Երևանի ակտիվացումը այնպիսի կազմակերպությունների միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսին է BRICS-ը, կարող է կարևոր դեր խաղալ 21-րդ դարում Հայաստանի՝ որպես ուժեղ և հաջողակ պետության ձևավորման գործում»,- Փաստի հետ զրույցում ասում է Պետրոսյանը։

«Հայաստանի և ողջ հայ ժողովրդի համար վերջին տարիները դարձել են իսկապես բարդ և շրջադարձային մի շարք պատճառներով: Այս իրավիճակում ելքը կարող է լինել ուժերի կենտրոնացումը և զարգացման ամենահաջող վեկտորը որոշելը։ Այս ուղղությունը պետք է լինի երկրի միջազգային ակտիվացումը՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժն ու երկրի հնարավորությունները»,- հավելում է նա։

Ամրամ Պետրոսյանի խոսքերով, BRICS-ի նախաձեռնողները հետաքրքրված են նոր խաղացողներով, հետևաբար, նոր երկրների հետ կապված, ընդունվել է ամենամեծ աջակցության փաստացի ռեժիմ։ «BRICS-ի շրջանակներում Երևանի ակտիվացումը կլինի Հայաստանի սուբյեկտիվությունը, որպես միջազգային խաղացողի, իրապես ամրապնդելու առաջին քայլը, և ապագայում Հայաստանը կունենա նոր դաշնակիցներ ամբողջ աշխարհում։ Սա վերաբերում է նաև տնտեսական բաղադրիչին»,- նշում է «Հայոց Ամրոց» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ ապագայում նոր անդամ երկրների մուտքով դաշինքը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը գնողունակության համարժեքությամբ և աշխարհի բնակչության 46%-ը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am