«Կարմիր գծերի» վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն. Դրանք պետք է վերացնել. հայտարարություն

Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանտեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների կառավարման խորհուրդը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է «Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ ապօրինի «կարմիր գծերն» անվանելով ապօրինի` օրվա իշխանությունները պայքարում էին դրա դեմ և խոստանում ժողովրդին, որ իշխանության գալուց կվերացնեն այդ ապօրինի «կարմիր գծերը»:

Ցավոք այդպես չեղավ: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը հանվեց ողջ հանրապետության տարածքից և սահմանափակվեց միմիայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և Կենտրոն, սակայն հիմնախնդիրը լուծում չստացավ: Փոխանակ նոր քաղաքական իշխանությունները կարգավորեին հիմնախնդիրը ողջամիտ լուծումներով, հակառակը հիմնախնդիրը էլ ավելի բարդացրեցին և այդ ապօրինի «կարմիր գծերի» համար սահմանվող դրույքաչափերը սկսած 2024 թ. հունվարի 1-ից բազմապատկվեցին:

Այսպես, 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայացած Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու 26.12.2023 թ. թիվ 43-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Հիմնականում համամիտ լինելով Որոշմամբ սահմանված տեղական վճարների դրույքաչափերի տրամաբանության և դրույքաչափերի հետ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց և չհիմնավորված է բնութագրում Որոշման հավելվածի 29-րդ մասով սահմանված Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերի բազմապատիկ անգամ բարձրացումը 2023 թ. դրույքաչափերի համեմատությամբ:

Կոալիցիան իր այդ կարծիքը հայտնել էր նաև Երևանի քաղաքապետարանում 2023 թ. դեկտեմբերի 1-ին կայացած Որոշման հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև իր կարծիքը տեղադրել էր ՀՀ արադարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների հարթակում:

Իր այդ կարծիքին զուգահեռ Կոալիցիան գտնում է, որ Որոշմամբ կագավորվող վճարովի կայանատեղիների համար տեղական վճարի կիրառումը գործող ձևաչափով (կարմիր գծերի գծանշմամբ) և բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և դրանցով խախտվում են առնվազն 10 իրավական նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները և հատկապես ՀՀ սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) սեփականության իրավունքի մասին 60-րդ հոդվածի 8-րդ մասով և ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին 40-րդ հոդվածի 4-րդ մասով հռչակված իրավունքները:

Ըստ այդմ, փաստորեն ներկայում կիրառվող պրակտիկային համաձայն և Որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիները տեղական վճար են մուծում մի ծառայության (այսպես կոչված «կարմիր գծերի») համար.

որոնք ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն և չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, որոնցով սահմանված է, որ վճարովի կայանատեղին ինժեներական կառույց է ճանապարհների երթևեկելի մասից դուրս՝ առանձին ապահովված մուտքով և ելքով և երաշխավորում է այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,

ավելին, այդ «կարմիր գծերը» գծված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին,

ըստ էության այդ «կարմիր գծերում» ոչ մի ծառայություն էլ չի մատուցվում և չի երաշխավորվում այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,

այդ «կարմիր գծերի» համար սահմանված վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն և տասնապատիկ գերազանցում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ ՀՀ քաղաքացիների գնողականության մակարդակը:

Երևանի քաղաքապետարանի կողմից այսպիսի քաղաքականության շարունակական վարումը բնութագրում ենք ոչ օրինական և արդյունավետ կառավարման չափորոշիչներին ոչ համապատասխան, ինչը ոչ միայն չի նպաստելու Երևանի կենտրոնի բեռնաթափմանը, և ուղղված չէ երևանցու խնդիրների լուծմանը, այլ միանշանակորեն նպաստելու է Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորման շրջանակում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Այդ քաղաքականությամբ Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը փորձում են Երևանի կենտրոնի բեռնաթափման ուղղությամբ իրենց անգործությունը թոթափել և դա բարդել ՀՀ քաղաքացների վրա:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում Երևանի ավագանուն.

Կասեցնել Որոշման 29-րդ մասի գործողությունը և վերացնել դա ամբողջությամբ,

Երևանի կենտրոնի բեռնաթափման նպատակով նախատեսել շինարարական նորմերով նախատեսված ստորգետնյա և վեգետնյա վճարովի կայանատեղիների կառուցումը Երևանի կենտրոնում՝ առնվազն 4-5 հատ և այլ վարչական շրջաններում,

Գործուն միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքում քաղաքաշինական նորմերի խիստ պահպանման ուղղությամբ,

խիստ վերահսկողություն սահմանել Երևան քաղաքում կառուցվող բազմաթիվ շենքերը սեփական կայանատեղիներով կառուցապետելու պահանջների կատարման, ավտոկայանտեղիների համար դրանց կից հատվածներում ազատ տարածքներ թողնելու քաղաքաշինական նորմերը պահպանելու ուղղությամբ:

 

դիտվել է 361 անգամ
Լրահոս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար. Շևցով Ձեզ թվում է՝ պիտի գեղեցիկ խոսքեր ասե՞մ. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին (video) Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Մի մոռացե՛ք, այստեղ եմ եղել, իմ համար աջ ու ձախ չկա»․ Արծվիկ Մինասյանի դիպուկ խոսքը ՔՊ-ականին (video) Իշխան Սաղաթելյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել Վստահ եմ՝ դատական հեռանկար չունեցող այս գործում շուտով արդարացումներ կլսեք. Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին «Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. Հաջիև «Դու՛ք մարդասպшններ եք, դու՛ք ցեղասպшններ եք, դու՛ք հայասպшններ եք․ինչ էր ձեր ուզածը երեկ»․ Մովսիսյան (video) «Շուտով կարևոր բան կլսեք»․ Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին (video) «Ցայտոտն»՝ «ցայտնոտ»-ի փոխարեն. ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ում Europa Press. Իսպանական Գրանադա քաղաքում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել Ռուսաստանը Նիկոլին ասելու է՝ «առը հա, թե դու կստանաս քո ուզածը»․ Արամ Սարգսյան (video) Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ ՀԿԵ գործունեության մասով քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին Եվրոպայում գազի սփոթային գինը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 200 դոլարը Deepal-ը Զանգակատուն գյուղում բախվել է բետոնե սյանը, քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Նիկո՛լ, այո՛, տուր քո կյանքը․ ասում էիր՝ պատրաստ ես կյանքդ տալ․ Լարիսա Ալավերդյան (video) Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով Բելառուսում արգելվել է հայկական «Արամե» կոնյակի վաճառքը COP 17-ի հարթակն իշխանություններն օգտագործեցին Արցախի մասին լռելու համար Գոնե Թունյանին հարցնեիք՝ ինչ եմ արել նախարար եղած ժամանակ․ Արծվիկ Մինասյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Որ այդքան առողջ և ուժեղ տղա ես, բանակ գնայիր․․․ Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև Երևանում էլի փողոցներ են փակվելու Ինչո՞ւ պետք է զգուշանալ կարգալույծ արված «հոգևորականներից» «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am