Ինչից են վախենում ՀՀԿ-ում

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով, ըստ էության, փորձ է արվում Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությանը զրկել հանրաքվե անցկացնելու հնարավորությունից, առանց փոփոխության կրկին ներկայացվել է խորհրդարանի դատին: Հիշեցնենք, որ անցած քառօրյայի ժամանակ նախագիծն առաջին ընթերցումն արժանացավ ընդդիմադիրների բուռն քննադատություններին: Կառավարությունը նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին տրված «նոր բովանդակությամբ»։ Այսպես, առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից։ Նկատենք, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009 թվականից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։ Անցած քննարկման ժամանակ Ելք խմբակցության պատգամավորները առաջարկեցին հանել վերոնշյալ դրույթը, քանի որ նոր Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որի հիման վրա հնարավոր լինի առաջարկել խմբակցությանը զրկել հանրաքվե նախաձեռնելու իրավունքից։Կառավարության ներկայացուցիչը հրապարակավ կարծես թե ընդունեց առաջարկը՝ խոստանալով լրացուցիչ վերանայել նախագիծը: Սակայն այն այսօր երկրորդ ընթերցման խորհրդարան է բերվել նույն վիճահարույց դրույթով, ավելին Հանրապետականներն իրենք են անցել հարձակման եւ քննադատում են ընդդիմադիրների պահանջը: «Հրեշտակի տեսքով՝ կարծես որևէ խնդիր չկա, ամեն ինչ համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը, իսկ արանքում սղացնում ենք բավականին վիճահարույց և վտանգավոր դրույթներ»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս տարակուսեց՝ ինչի՞ց վախեցան, որ Երևանի ավագանու խմբակցությունը իրավասություն ունենար իր տեսակետն արտահայտելու հանրաքվեի առաջարկի վերաբերյալ:Նաիրա Զոհրաբյանը սա հետընթաց է համարում գործող օրենքից. «Սա ժողովրդավարության կարևորագույն գործիքներից մեկն էր, ի վերջո՝ կրկին որոշողը լինելու էր Երևանի ավագանու մեծամասնությունը. ինչի՞ց վախեցաք»: Ծառուկյան դաշինքը դեմ է քվեարկելու:«Ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ավելի ինտենսիվ այդ բոլոր գործիքները վերացնում ենք»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի հանրաքվեի իրավունքը ընդամենը գործիք էր, որ կարող էր ունենալ ընդդիմադիր խմբակցությունը: Պատգամավորը ցանկանում է բացատրություն ստանալ, թե «ինչու ենք քափ-քրտինքի մեջ մտած հնարավոր բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցություններից»: «Էս ա ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը: Օրանգուտան կապիկի և մարդ արարածի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, որ մեր շիմպանզե համակարգը չդարձնեն մակակիի մակարդակի: ՀՀԿ-ին կրծքով պաշտպանելու մեկնեց Մարգարիտ Եսայանը, նա փորձեց խայթել Փաշինյանին՝ ելույթը սկսելով այսպես, թե կապիկների ու օրանգուտանների մասին լավ կլինի խոսեն համապատասխան ոլորտի մասնագետները, իսկ ինքը կխոսի օրենքից: Ապա ամբիոնի մոտ կրկին թմբկահարեց իշխանության ժողովրդավարության մասին, ասելով, թե օրենքն ըստ էութայն նոր Սահմանադրությունից է սոսկ բխում: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության այդ գործիքը մատնված է լինելու անգործության. «Որովհետև ցանկացած իրավիճակում որոշում կայացնողը մեծամասնությունն է»: Նրա խոսքով՝ ուստի մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, որ մենք ինչ-որ խմբակցությունից գործիք ենք վերցնում:ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն էլ իր ձեւով փորձեց տեղը դնել ընդդիմությանը հայտարարելով, թե ժողովրդավարությունն այն է, որ մեկ-երկու հոգանոց խմբին ֆրակցիայի տեսք են տալիս, նա էլ իբրեւ այլընտրանք հիշեցրեց, որ խմբակցությունը կարող է օգտվել ավագանու 1/3-ի ստորագրությամբ հարցն արտահերթ կարգով քննարկելու իրավունքից: Թերեւս ամենաանկեղծը Գագիկ Մելիքյանը գտնվեց, ով ասաց, որ Ելք-ը պարբերաբար նման հարց է բարձրացնելու, այո թեպետ ՀՀԿ-ն չի ընդունելու, սակայն դա քաղաքական հետեւանք ու իրավիճակ է առաջ բերելու: Այսպիսով՝ իշխանության նման չտրամաբանված քայլերից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն վախենում է նույնիսկ, որ քաղաքական այդ գործողություններն, ի վերջո, անհետեւանք չեն մնա, ու եթե Ելք-ը մի քանի անգամ հանրաքվեի հարց բարձրացնի, իսկ ՀՀԿ-ն էլ մերժի, միեւնույն է ժողովուրդը էլ ավելի կըմբոստանա: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am