Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:
Հոսանքազրկումը կապված է խոշոր վթարի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան` ժամը 9-ի սահմաններում:
«Սարուխանի տարածքում թաց ձյան ծանրությունից ծառ է ջարդվել, որն ընկել է 35 հազար վոլտ լարման հաղորդման գծի վրա՝ վթարելով այն, ինչի հետեւանքով էլ հոսանքազրկվել են բնակավայրերը: Այժմ վթարի վայրում աշխատում է մասնագետների խումբը: Մոտակա ժամերի ընթացքում էներգամատակարարումը վերոնշյալ համայնքներում կվերականգնվի»,-«Արմենպրեսին» ասել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Գավառ» ցանցի գլխավոր ճարտարագետ Դոլիկ Մկրտչյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը