Հոկտեմբերի կեսից սկսվելու է գրիպի սեզոնը. ի՞նչ անել

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված: ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախապատրաստվում են դրան՝ բաշխելով եւ պլանավորելով անելիքները: Առաջիկայում նաեւ հրավիրվելու է աշխատաժողով՝ բուժաշխատողների մասնակցությամբ, որպեսզի գրիպի սեզոնին ընդառաջ տրվեն անհրաժեշտ ցուցումները: ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը armtimes.com-ին ասաց, որ հանրապետությունում դեռեւս չկա գրիպի հարուցիչ եւ առայժմ գործ ունենք այլ շնչառական վարակների հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախնական որոշակի կանխատեսում արդեն ունի, թե գրիպի ինչ հարուցիչներ կարող են շրջանառվել եւ իրազեկել է երկրներին: Լիլիթ Ավետիսյանը դրա վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ վերջնական եզրակացություն ԱՀԿ-ն դեռ չի հրապարակել: Նախարարության մասնագետը նաեւ ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներից, այդ թվում՝ գրիպով հիվանդանալուց: Նա ընդգծեց, որ այդ վարակների տարածման հարցում շատ մեծ է մարդու դերը: Կարեւոր է, որ վարակված մարդը մեկուսանա եւ խուսափի հասարակական վայրերում գտնվելուց: «Այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ինքը կարող է լինել վարակի աղբյուր եւ դուրս չգա»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: Բացի այդ, սուր շնչառական վարակներով հիվանդ անձանց հարկավոր չէ խնամել ամբողջ ընտանիքով: Այդ գործը պետք է ստանձնի հարազատներից մեկը, ընդ որում՝ հիվանդի մոտ գնալիս անպայման դիմակ կրի: «Մենք նաեւ հորդորում ենք դիմակը ճիշտ կրել: Վերջերս փողոցում երկու հոգու տեսա, որոնք դիմակով էին: Իհարկե, եթե դա չի առնչվում մեկ այլ հիվանդության, ապա սուր շնչառական վարակների դեպքում բաց օդում լինելիս պետք չէ դիմակ կրել: Դրա անհրաժեշտությունը առաջանում է, եթե հիվանդի հետ սերտ շփման մեջ եք՝ նույն փակ սենյակում եք, իրար կողքի եք նստած»,- նկատեց մեր զրուցակիցը: Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, եթե առկա են սուր շնչառական հիվանդությունների նշաններ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ. «Թե չէ շատերն առաջին օրից, եթե մի քիչ հազում են, հակաբիոտիկ են խմում: Հետո, հերիք չէ, հակաբիոտիկը վիրուսի վրա չի ազդում, դեռ մի բան էլ հակամանրէային կայունության է նպաստում, եւ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ: Բարդանում է վիճակը, կարող է թոքաբորբ առաջանալ կամ մեկ այլ խնդիր: Որպեսզի նման բան տեղի չունենա, անպայման հորդորում ենք դիմել մասնագետի եւ նրա խորհուրդներով բուժում ստանալ»: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը հիշեցրեց, որ բարդացած հիվանդության դեպքում հիվանդին օգնելը դառնում է դժվար: Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, սուր շնչառական վարակով հիվանդների համար բժշկին դիմելու ճիշտ օր հասկացություն գոյություն չունի: Կա հայտնի ասացվածք՝ գրիպը բուժելու դեպքում այն անցնում է 1 շաբաթում, չբուժելու դեպքում՝ յոթ օրում: Գուցե դա նաեւ նշանակում է, որ հիվանդությունից 7 օր ա՞նց է պետք անհանգստանալ: «Դա օրից չի կախված: Հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Մեկի իմունիտետն ավելի բարձր է, ուժեղ օրգանիզմ ունի, մյուսի մոտ՝ թույլ է: Անգամ եթե հիվանդության ընթացքը թեթեւ է, պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- պատասխանեց նախարարության մասնագետը: «Հնարավոր է մարդը չգիտի, որ ունի խրոնիկ հիվանդություն, ինչը կարող է սրանալ եւ վատանցնել հիվանդի վիճակը: Օրինակ՝ դիաբետով, թոքերի, քթի եւ հարակից խոռոչների, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք պետք է ավելի լուրջ մոտենան, որովհետեւ երբ դրանց գումարվում է սուր շնչառական հիվանդությունը, նրանք դա ավելի ծանր են տանում»,- մանրամասնեց տիկին Ավետիսյանը: Այս եւ մնացյալի մասին առողջապահության նախարարությունը տարբեր առիթներով բարձրաձայնել է: Լիլիթ Ավետիսյանն արձանագրում է, որ թեպետ բնակչության տեղեկացվածությունը բավական մեծացել է, բայց այսպես ասած հիվանդ լինելու կուլտուրան չի զարգացել: Մարդիկ ինչպես շարունակում են հիվանդ վիճակում դուրս գալ հանրային վայրեր, այնպես էլ երեխաներին ուղարկում են կրթական հաստատություններ: «Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, ծնողի անհոգություն չեմ կարող ասել, որովհետեւ մեր ժողովուրդը շատ ուշադիր է երեխաների նկատմամբ: Գուցե չեն ուզում, որ երեխաները բացակայեն, գուցե մանկապարտեզահասակներին տանը խնամելու հնարավորություն չկա: Հազարումի խնդիր կա: Բայց ծնողներն էլ պիտի գիտակցեն, որ երեխային չի կարելի հիվանդ վիճակում տանել դպրոց կամ մանկապարտեզ՝ առաջին հերթին հանուն երեխայի առողջության, որովհետեւ նա պետք է պառկած վիճակում լինի, պետք է անընդհատ հեղուկներ ընդունի, նրա ձեռքերի հիգիենան պիտի ապահովվի»,- հիշեցրեց մասնագետը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Նամակ ԵՄ-ին. Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am