Հայաստանը՝ ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու արանքում

ՊՆ-ն մտադիր է հաջորդ տարի լրացուցիչ 27 միլիարդ դրամի նոր սպառազինություն ձեռք բերել: Պատասխանելով լրագրողների հարցին՝ նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանական ոլորտի ծախսերը հիմնականում հենց այդ նպատակով են ավելացել մոտ 55 միլիոն դոլարով։ Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկրներից և ինչ նոր զինատեսակներ են ցանկանում ձեռք բերել՝ ասելով․ - «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից-այնտեղից ձեռք բերման մասին խոսակցությունն անօգուտ է, անիմաստ է: Առաջին հերթին՝ որովհետև դա դժվարացնում է բոլոր գործընթացները, երկրորդը, որովհետև դա քո հեռանկարային ծրագրի բացահայտումն է, որը նաև հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել»: Հիշեցնենք, որ սպառազինության ձեռք բերման վերջին խոշոր պայմանագիրը Հայաստանը ստորագրեց անցյալ տարվա սկզբին։ 200 միլիոն դոլար վարկի դիմաց ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը Հայաստանին պարտավորվեց տրամադրել մի շարք նոր սպառազինություններ։ Սակայն գրեթե երկու տարի է անցել, իսկ այդ մատակարարումը դեռ չի ավարտվել: Պնախարարը, մինչդեռ, երեկ վստահեցրել է, թե մոտ ժամանակներս Ռուսաստանը կտրամադրի ողջ սպառազինությունը․ - «200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ, ինչպես նախատեսված էր պայմանագրերով»: Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, թե ՊՆ-ն մտադիր է հաջորդ տարի լրացուցիչ 27 միլիարդ դրամի նոր սպառազինություն ձեռք բերել, հնչում է ուշագրավ պահի: Օրեր առաջ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մեկնել էր Բաքու: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, քննարկել են կրոնական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, նաև` միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Իսկ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Նիկոլայ Պատրուշևը ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են միասին դիմակայել տարածաշրջանում «նոր մարտահրավերներին»: Այս այցն, ի դեպ, տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցից հետո, ու փաստորեն ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը Բաքվում հարկ է համարել Ալիևի հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտմտում Մոսկվան: Ի՞նչն է տարել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային Բաքու: Ի՞նչ նոր դավադրություն են գծում ռուսները՝ Բաքվի ու Անկարայի հետ: Մի կողմից Մոսկվան կարող է Բաքվի առջև արդեն առավել խիստ դնել Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Մյուս հարցն այն է, թե ինչի՞ դիմաց նա կարող է այդ հարցը դնել... Իհարկե՝ Ղարաբաղը... Բայց ի՞նչ կցանկանա նա ստանալ Ղարաբաղում: Իհարկե ղարաբաղյան հակամարտության գոտի ռուսական զորքերի տեղակայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am