Ծառուկյանը շատ վատ է տանում

Մոտ մեկ շաբաթ է մամուլում լուրեր են շրջում, որ Ծառուկյան դաշինքում լուրջ են տրամադրված Կառավարության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, դաշինքի պատգամավորները, որոնք նախկինում դրվատում էին վարչապետի գործունեությունը, մի քանի օր է կտրուկ փոխվել են։ Այս թեմայով զրուցեցինք Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի հետ:   -Պարոն Հակովյան, մամուլը գրում է, որ ձեր դաշինքը մոտ ապագայում հնարավոր է պահանջի Կարեն Կարապետյանի հրաժարականը, կա՞ նման քննարկում եւ ձեր մեկնաբանությունը այդ հեռանկարի վերաբերյալ։ -Ես մեկ ամիս առաջ եմ իմ դիրքորոշումը հայտնել։ Այն կարծիքին եմ, որ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, պետք է քաղաքական երկրորդ ուժի ներկայացրած ծրագրերի հետ քննարկումներ իրականացնի, որից հետո, եթե տեսնենք, որ այդ ծրագրերը չեն կարող իրականանալ, թող հանրությանը տեղյակ պահեն։ Հանրությանը թող ասեն, որ քննարկեցինք, մենք չենք կարող այդ ծրագրերը իրականացնել, քանի որ բյուջեում գումար չկա, կամ համաշխարհային կառույցները դա թույլ չտվեցին եւ այլն։ Քանի դեռ 15 կետերից բաղկացած այդ ծրագիրը, որոնցով մենք ստացել ենք ժողովրդի քվեն, կառավարության վարչապետը չի վերցնում նայի, դա նշանակում է, որ քաղաքական փորձ չունի, քաղաքական դարբնոց չի անցել։ Այլապես նա կնստեր, կնայեր, կքննարկեր եւ բոլորս կտեսնեինք, որ կա բարի ցանկություն ծրագրերն իրականացնելու։ -Իսկ դիմել ե՞ք, որ վարչապետը չի վերցրել, ինչո՞ւ չի վերցնում եւ ինչո՞ւ պետք է ձեր ծրագիրը վերցնի, եթե ինքն էլ ծրագիր ունի։ -Ես կարծում եմ, որ կառավարության ղեկավարը քաղաքական փորձ չունի, այդ դպրոցը չի անցել։ Իշխանությունը եթե պատասխանատվություն է վերցրել, պետք է քննարկի, ինչ կապ ունի դա ում ծրագիրն է, եթե դա պետությանն օգուտ է տալու, ինչու չիրականացնեն։ -Հետեւաբար անհիմն չեն լուրերը, որ կպահանջեք կառավարության ղեկավարի հրաժարականը։ -Մենք մեր ծրագրերն իրականացնելու համար տարբեր միջոցներ պետք է իրականացնենք, որպեսզի ժողովրդին խոսք տված մեր ծրագրերը կյանքի կոչենք, թե հիմա դա ոնց կլինի, ես չեմ կարող ասել։ Իրականություն դարձնելու ճանապարհին ցանկացած քայլ արդարացված է։ Մենք անձերով չենք պայմանավորում, թե վարչապետն ով է, ով չի, ով էլ լինի, մենք ասում ենք նստեք մեր ծրագրերը քննարկեք, եթե չեք քննարկում, նշանակում է քաղաքականությունից բան չեք հասկանում։ Մենք չենք գնալու նստենք, ասենք, որ մեծամասնություն չունենք, ոչինչ անել չենք կարող, մենք պայքարելու ենք, որպեսզի մեր ծրագրերը իրականություն դարձնենք։ Բոլորից շատ Ծառուկյանն է վատ զգում, որ իր ծրագրերը չեն իրագործում, ինքը շատ վատ է տանում։ -Դուք բողոքում էիք, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորները լավ չեն աշխատում, հիմա հետեւում ե՞ք, ինչպես են աշխատում։ -Հիմա շատ լավ են աշխատում, էն իմ քննադատությունից հետո սկսել են հարցազրույցներ տալ, քննարկումներ անել։ Ես չեմ ուզենա ասել, որ իմ քննադատությունն ազդեց, բայց իմ հարցազրույցներից հետո այդ ամենն ակնհայտ էր։ Անի Սահակյան  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am