Նիկոլենք շարունակում են Ալիևից «կադաստրի թուղթ» մուրալ

Նիկոլ Փաշինյանի ԱԽՔ-ը՝ Արմեն Գրիգորյանը, Հ1-ի եթերում ակամայից խոստավանեց, որ Ալիևն իրենց ՀՀ «կադաստրի թուղթը» չի տալիս (ի դեպ, Ադրբեջանի նախագահը նման բան երբեք չի խոստացել): Նա ուզում էր «կրուտիտ» լինել, թե բա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով ՀՀ 29.800-ը ճանաչվել է, իսկ Ալիևն էլ իր հերթին ճանաչել է այդ հռչակագիրը, հետևաբար՝ ճանաչել է 29.800-ը: Բայց դա սուտ է: Մեծ սուտ:
Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացավ Արցախը, դիմացը նույնիսկ «կադաստրի թղթի» խոստում չտվեց: Մինչդեռ էս պետական հանցագործները քարոզչական առումով անբարոյական քայլ էին արել: ՀՀ քաղաքացիների ականջները փորձել էին լցնել, որ Արցախի հանձնումը ճիշտ բան է, քանզի խաղաղություն է լինելու, Զանգեզուրի միջանցք չի լինելու, Հայաստանը ծաղկելու է, ֆլան, ֆստան:
Դեռ մի կողմ թողնենք, որ Արցախը հանձնելու գնով Հայաստանի զարգացում խոստանալը ոչ միայն դավաճանություն է, այլ նաև քաղաքական ու մարդկային մեծ անբարոյականություն:
Արցախի հայաթափումը ոչ միայն նոր պատերազմի ու ամբողջական կապիտուլյացիայի նախաշեմին է կանգնեցրել Հայաստանը: Սա հայ ժողովրդի պատմության խայտառակագույն ու սև էջերից է: Համարժեք 1915 թվականին:
Նիկոլի ԱԽՔ-ը Հ1-ի եթերում փորձում էր «մակարոնեղեն» կախել հայ ժողովրդի ականջներից: Զուգահեռաբար հավատարմության երդում էր տալիս իրենց դրսի տերերին՝ «Ասեք, կանենք» տարբերակով:
Թուրքերն ու ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցք կոչվածն էլ են ուզում, Սյունքին էլ են ուզում, Երևանն էլ:
Ու եթե այս ամենը մի փոքր էլ շարունակվի, ապա ՀՀ քաղաքացիներն են արցախահայության պես փախստական դառնալու: Այնպես որ սրանց լարելը ՀՀ անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է:
Պետրոս Ալեքսանյան
7or.am

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am