Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Դիտել նաև
Սյունիքում մահացած զինծառայող Արթուր Ավետիսյանն Աշոտավանից էր
Ի՞նչ էր անում պատասխանատու սպան, երբ զինվորին հասցնում էին ինքնասպանության. MediaHub
24-ամյա Կարեն Կարապետյանը լեյտենանտ էր, ընդամենը՝ վեց ամիս առաջ էր ծառայության անցել
Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: