«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ՛Ք» .Սարգիստ Հացպանյան

Սարգիս Հացպանյանը պայքարում է չարորակ քաղցկեղի դեմ։ Երկար տարիներ երկրի հասարակական–քաղաքական կյանքում մշտապես աչքի ընկնող ֆրանսահայ ազատամարտիկ, հասարակական գործիչ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի բացակայությունն ակնհայտ էր հատկապես վերջերս Երևանում տեղի ունեցած «Սփյուռք–Հայաստան խորհրդաժողովի» ժամանակ։ Այս օրերին սոցիալական ցանցերում օգտատերերը քննարկում էին ծանր հիվանդությամբ տառապելու պատճառով Սարգիս Հացպանյանի՝ արտերկրում գտնվելն ու նրա հետ կապվելու դժվարությունները։ «Ա1+»–ին հաջողվեց Սարգիս Հացպանյանի հետ կապվել ու մի քանի հարց ուղղել նրան։ Պարոն Հացպանյան, ի՞նչ պատճառով եք Հայաստանից մեկնել։ Հուլիսի վերջերին՝ 25 տարուց ավելի ՀՀ և Արցախում ազգօգուտ անգնահատելի աշխատանքներ կատարած ու կատարել շարունակող ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքից իմ ևս հիմնադիրը հանդիսացած «Հայրենիք» Միության տասնյակ ընկերներիս հետ Արցախում գտնված օրերի նախօրյակին իմ ստամոքսում չարորակ ուռուցք հայտնաբերվեց։ Երևանում քաղցկեղի առկայությունն ստուգելու առթիվ ենթարկվածս բոլոր տեսակի բժշկական քննությունների տխուր արդյունքների և կատարված բիոպսիայի լաբորատոր անալիզների առթիվ Եվրոպայից ևս ստացված հաստատումից անմիջապես հետո, օգոստոս ամսվա սկզբին հարկ եղած բուժումներն ստանալու նպատակով ստիպված Ֆրանսիա մեկնեցի։ Ի՞նչ են ասում հիմա բժիշկները Ձեր առողջական վիճակի մասին։ Ուղիղ երկու ամիս է՝ Լիոն քաղաքի Edouard Herriot անունով խոշորագույն հիվանդանոցի քաղցկեղի դեմ պայքարի բաժանմունքում եմ գտնվում։ Այստեղ, Ֆրանսիացի մասնագետների կատարած բժշկական քննությունների արդյունքում մարմինումս ստամոքսից բացի էլ ավելի վտանգավոր քաղցկեղային այլ բջիջներ ևս հայտնաբերվեց, որոնք ոչ միայն ստամոքսն ամբողջովին շարքից էին հանել, այլ դրան զուգահեռ, ենթաստամոքսային կեղծի վրա և դրանից էլ լուրջ վայրում՝ սրտիս մոտ, մարմնի ամբողջ արյան շրջանառությունը կատարող գլխավոր զարկերակ՝ աորտայի մոտ դարանակալել էին։ Ըստ մասնագետ բժիշկների, իմ մոտ առկա քաղցկեղային չարորակ բջիջների բավականին առաջացած ու մի քանի տեղ տարածված մետաստազն ինչքան հնարավոր է շուտ կանգնեցնելով՝ դրանց դեմ լավագույնս պայքարելու համար պետք էր անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ըստ այդմ օգոստոսի կեսերից յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ սկսել եմ սովորականից բավականին բարձր դոզայով (օնկոլոգների հավաստմամբ դրանք կարող են ցուլին զգետնել) քեմո–թերապիայի կուրսեր ընդունել։ Եվ ըստ նախատեսվածի այդ ամենը տևելու է մինչև հոկտեմբեր ամսվա վերջը, որից հետո բժիշկների կոնսիլիումը հավաքվելու է գնահատելու կատարված եռամսյա աշխատանքի արդյունքներն ու որոշելու ինձ վիրահատելու ժամկետները, որին էլ պետք է կրկին անգամ հետևի քեմո–թերապիայի կուրսերի շարունակությունը, որոնք ըստ նախատեսվածի վեցից ութամսյա ժամկետում պիտի կատարվեն… Եվ եթե այս ամենից հետո ամեն ինչ բարեհաջող ընթանա, երկու տարի անընդմեջ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ պետք է մեկ շաբաթով նույն հիվանդանոցում իմ բուժմամբ զբաղվող օնկոլոգների կողմից ստուգումների ենթարկվեմ, որոնք ըստ սպասելիքի պետք է մինչ այդ ստացված բուժման վերջնական արդյունքները ցույց տան փաստորեն։ Ֆրանսերենում «Քաղցկեղից երբեք լրիվ չեն բուժվում» ասող մի ասածվածք կա, երևի թե դա հենց այս ամենի հաստատումն է։ Այս դժվար շրջանում ի՞նչն է ձեզ օգնում։ Ինձ ամենաշատ հուզող ու տխրեցնող հանգամանքն այս ամենում, հավատացեք իմ մոտ շատ պատահականորեն հայտնաբերված նենգ հիվանդության պատճառով իմ պաշտելի հայրենիքից ստիպողաբար մոտ մեկ տարի բացակայելու իրողությունն է։ Խոստովանում եմ, որ այժմ այս լրջագույն բարդույթի հետ դեմ հանդիման եմ գտնվում, և ցավալին այն է, որ չգիտեմ դրա հետ ինչպես եմ հաշտվելու։ 27 տարի առաջ, դեռևս խորհրդային շրջանում Փարիզից Երևան «one way ticket»-մեկ ուղղությամբ տոմսով ժամանելով մշտական բնակություն հաստատածս իմ սիրելի հայրենիքից երբեք մի քանի շաբաթից ավելի ժամանակ չեմ բացակայել, հավատացեք, հայրենիքից հեռու գտնվելու այս փորձությունն իմ համար շատ ավելի դժվար տանելի է, քան չարորակ քաղցկեղի դեմ պայքարելու դժվարին գործընթացը։ Ուստի, Ձեր միջոցով ուզում եմ իմ հայրենաբնակ հայրենակիցներիս ջերմորեն ողջունելով հավաստիացնել, որ չար ու նենգ քաղցկեղին հաղթելով, ոտքի և ողջ–առողջ իրենց մոտ վերադառնալու օրերի կարոտով եմ ապրելու… հիվանդությունն ինձ կարող է ֆիզիկապես հյուծել, տկարացնել, հոգնեցնել, բայց իմ անկոտրում ոգին վնասել չի կարող երբեք։ Այժմ ունեմ միայն մեկ նպատակ, որն այս ծանր շրջանը արժանապատվորեն անցնելով ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում լիովին առողջանալն է… Հավատացած եմ ու իմ յուրաքանչյուր բջիջով հավատում, որ մեր չարքաշ, բայց սքանչելի որակներով օժտված հայ ժողովրդի զավակ լինելու հպարտությամբ, հոգուս խորքում զգում եմ, որ ազգիս հանդեպ իմ պարտքն ամբողջովին վերադարձնելու ժամանակներն առջևում են դեռևս։ Սրանք, սոսկ զգացական բառեր չեն… Ամենայն անկեղծությամբ եմ ասում ու պնդում, որ ազգիս արժանի վաղվա պայծառ օրերին հասնելու՝ բոլորիս երազած արդար Հայաստանն ունենալու և մեր զավակներին մարդկային արժանապատվությամբ ապրելու, հզոր երկիր թողնելու պայքարում ինձ բացակա չդնե՛ք։ Եվ իբրև վերջին խոսք. ուզում եմ բոլորն էլ իմանան որ, Սարգիս Հացպանյանը վստահաբար դեռ վերադառնալու է հայրենիք։ Լիոն–Երևան, 1 հոկտեմբեր 2017 թ.

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am