«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Արդարադատության նախարարը հայտարարագրել է վեց բնակարան ու մեկական այգետնակ, հողամաս ու անհատական բնակելի տուն: Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Նրա սեփականության մասն են համարվում նաև մետաղադրամների ու գեղանկարների՝ առանձին-առանձին 8 միլիոն դրամը գերազանցող հավաքածուները:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 806 հազար դրամ եւ ստացվել նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից»:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը