Ներիշխանական «լյուստրացիան»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցն, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար:Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի և այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը ամենայն հավանականությամբ կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ այսպես ասած իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը: Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում, անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն: Ռուսաստանն այստեղ այսպես ասած կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ եւս մեկ այսպես ասած ապրիլյան ռազմական գործողություն եւ Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, և Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման և Սարգսյան-Ալիև բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու և հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարևոր է: Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության և քաղաքական որոշումների ձևավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենեւին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաև Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետեւ այն կարող է դառնալ Երևանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնահերթությունը: Այդ տեսանկյունից, Հայաստանը ներկայումս մտնում է խորքային առումով բավականին լարված մի փուլ, որը պահանջելու է չափազանց նուրբ աշխատանք թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, նկատելի է նաեւ այն, որ այդ նուրբ հրամայականին զուգահեռ, բավական կոշտանում է ներիշխանական դիմակայությունը, ինչը անկասկած հավելյալ բարդություն է ներկայիս փուլում: Մյուս կողմից, դա իհարկե բերելու է նաև ներիշխանական «լյուստրացիայի» և եթե Սերժ Սարգսյանը հաղթահարի արտաքին այդ փուլը, ապա դրանից հետո ամենայն հավանականությամբ իշխանության ներսում սկսվելու է այսպես ակտիվ ասած զտման նոր փուլ»: Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am