Հասմիկ Պողոսյան. «Իմ պաշտոնավարման ընթացքում ոչ մի շենք չի ապամոնտաժվել, տեղափոխվել»

Օրերս մեկ շենք ևս հայտնվեց «պատանդի» վիճակում։ Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածն ապամոնտաժվում է: Հարցի շուրջ «Իրատեսը» զրուցեց մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանի հետ։ – Ինչո՞ւ են գերատեսչությունները պատմամշակութային հուշարձանների առնչությամբ պատասխանատվությունը միմյանց վրա գցում։ – Մենք մեր պատասխանը պաշտոնապես տվել ենք, ոչ մեկի վրա պատասխանատվություն չենք գցել։ Ասել ենք հուշարձանի (ավելի ճիշտ, դա հուշարձան չէ) հետ կապված իրականությունը որն է։ Բազմաթիվ լուսանկարների, վկայությունների հիման վրա միանշանակ կարելի է ասել, որ այդ հատվածը հուշարձան չի եղել։ Այդ շենքը բազմաթիվ անգամ վերակառուցվել է։ Այն, ինչ կառուցվել է 1896-ին, պահպանված է, իսկ մնացած հատվածը հուշարձանային չէ։ – Այսինքն՝ հուշարձան չի՞ քանդվել։ – Մենք ասել ենք ու ասում ենք, որ հուշարձանային հատվածին չեն կպել։ Իհարկե, մեր պատասխանը ինչ-որ մեկին կարող է չբավարարել, բայց փաստը մնում է փաստ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հուշարձան է, թող գա մեր մասնագետների հետ նստեն, քննարկեն։ – Ստացվում է, որ մի գիշերում քանդվում են պատմամշակութային կառույցներ, հետո պարզվում է, որ իրականում դրանք «այնքան» էլ հուշարձան չեն։ Այսինքն, ով ինչպես կամենում է, մեկնաբանում է, քանդում-ավերում է քաղաքը։ – Ամեն մի հուշարձան ունի իր պատմությունը։ Դրանք պետք է դասակարգել։ Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ մեկն ինձ չի կարող ցույց տալ մի որոշում, որով ինչ-որ մի շենք ապամոնտաժվել, տեղափոխվել է: Պատասխանատվությունը որևէ գերատեսչություն մյուսի վրա չի գցում. և՛ քաղաքապետարանը, և՛ մշակույթի, և՛ քաղաքաշինության նախարարություններն օր առաջ երազում են, որ հին Երևանի հատվածն արագ «հավաքվի», որպեսզի բոլոր ապամոնտաժված կառույցներն այդ հատվածում լինեն: Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am