Սանկտ Պետերբուրգում օրական միջին ջերմաստիճանը հունվարի 3-ին կազմել է Ցելսիուսի սանդղակով մինուս 22,2 աստիճան, ինչը դարձել է ամենացածրը հիդրոօդերևութաբանական երևույթների գործիքային չափումների ընթացքում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Սառնամանիքը գերազանցել է մեկ այլ ռեկորդ ևս՝ 2024 թվականի 3-րդ օրը դարձել է ամենացուրտը, Telegram ալիքում հայտնել է քաղաքի գլխավոր օդերևութաբան Ալեքսանդր Կոլեսովը։ «Հունվարի 3-ին քաղաքում ամենացուրտ օրը եղել է 2003 թվականին․ այն ժամանակ ջերմաստիճանը ցերեկը չի բարձրացել մինուս 18,0 աստիճանից», – գրել է օդերևութաբանը։ Մասնագետը նշել է, որ սպասվում են նոր ռեկորդներ․ Լենինգրադի մարզի հյուսիս-արևելքում այժմ արդեն մինուս 34 աստիճան է:

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը գրում է.

«Սիրելի՛ հարազատներ, քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է: Ի գիտություն շատերին, և հատկապես մարզերի մեր ժողովրդին, որոնց մոտ ավանդույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար-տոն օրերին գնալ գերեզմաններ.

1. Նախ «Զատիկ» Եկեղեցին անվանում է Քրիստոսի Հարությանը, խորհուրդ ունենալով Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի ազատագրումը Եգիպտացիների գերիշխանությունից: «Զատել» բառն է, որ նշանակում է Հինը Նորից զատել, պահքը ուտիքից զատել, այսինքն բաժանել: Սիրելինե'ր հունվարի 5-6-ը, ոչ թե «Զատիկն» է, կամ «փոքր Զատիկը» այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը: Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց մեր մեջ: Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին:

2. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 5 տաղավար տոն՝ 1. Քրիստոսի Ծնունդը, 2. Քրիստոսի Հարությունը, 3. Քրիստոսի Պայծառակերպությունը, 4. Աստվածամոր վերափոխումը, 5. Խաչվերացը: Այս մեծագույն տոների հաջորդող օրը Եկեղեցին սահմանել է ննջեցյալների հիշատակության օր: Այսինքն՝ հունվարի 7-ը անփոփոխ «Մեռելոց» է՝ ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ ննջեցյալների հիշատակության համար և յավարտ պատարագի կատարվում է հոգեհանգստյան արարողություն և աղոթք է բարձրացվում բոլոր ննջեցյալների հոգիների հանգստության համար: Այդ օրը նոր կարող ենք գնալ գերեզմաններ, խունկ ծխել մեր ննջեցյալի հիշատակին, աղոթք բարձրացնել, և առհասարակ ողորմություն տալ նրանց հիշատակին:

3. Այսօր թյուրիմացություն է շատ շաաատ տեղերում գերեզմաններ գնալ հենց տոն օրը: Սիրելինե՛ր, քրիստոնյաներիս համար վերոնշյալ բոլոր տաղավար տոները ուրախության տոներ են, որի ժամանակ պետք է ուրախանանք և լինենք Եկեղեցում, մասնակցելով ԽՈՐՀՐԴԻՆ: Իսկ սահմանված կարգով հաջորդ օրը հիշենք մեր Ննջեցյալներին:
Խնդրում եմ շաաաաաաատ, ի նկատի ունեցե՛ք այս ԾԱՆՈՒՑՈՒՄԸ»։

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am