SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 29-ին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 14-ամյա Դ. Շ.-ի մարմնական վնասվածք ստանալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն է տեղափոխվել «ձախ բազկի վերին երրորդականի առաջնային մակերեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցներին Դ. Շ.-ի հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տան բակում՝ խաղալիս վայր ընկնելու հետևաքով, մինչդեռ 1 օր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում պարզել են, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի սահմաններում Այգեստան թաղամասում Դ. Շ-ին դանակով հարվածել է 16-ամյա Տիգրան Մ.-ն, ով հայտնաբերվել և ծնողի հետ հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունք, որտեղ բացատրություն տալուց հետո կասկածյալը հանձնվել է ծնողներին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածն ու դանակահարողը սովորում են Երևանի թիվ 3 ավագ դպրոցում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը