Գագիկ Ծառուկյանը Վարդան Ղուկասյանի վրա ճնշում է՞ գործադրել

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը բարկացել է խմբակցության այն պատգամավորների վրա, որոնք դիմել են ԱԺ՝ Երևանում բնակարան վարձակալելու համար ամսական 100 հազար դրամ ստանալու նպատակով: «Պարոն Ծառուկյանի հետ այդ թեմայով խոսելու հնարավորություն չի եղել, նա գործուղման է արտերկիր։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեր պատգամավորների հետ կապված այդ հարցին, ապա կուզենայի իմ գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ խմբակցությունների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների գործողություններին, որոնք ևս օգտվում են վարձով բնակարանի հնարավորությունից», - ասաց Տոնոյանը։ Նա ասաց, որ Վարդան Ղուկասյանը դեռևս 8 օր առաջ դիմումը հետ է վերցրել: «Կոնկրետ մեր խմբակցության դեպքում այսպես հետևողականորեն շեշտվում է Վարդան Ղուկասյանի, Վարդևան Գրիգորյանի անունները: Վարդևան Գրիգորյանն ընդհանրապես չի դիմել փոխհատուցման համար: Նաև Կարինե Պողոսյանը դիմել ու վերցրել է»,- ասաց Իվետա Տոնոյանը: Հարցին, թե Վարդան Ղուկասյանի վրա Ծառուկյանի կողմից ճնշում է եղե՞լ, որ դիմումը հետ է վերցրել, նա պատասխանեց. «Բնականաբար, ոչ»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am