Արտակարգ դեպք Արարատի մարզում. 30-ամյա չինուհին բժիշկներին հայտնել է, որ Խոր Վիրապում իրեն բռնաբարել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, կեսօրին, Խ. Տերտերյանը Փոքր Վեդի գյուղի տարածքում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից Երևան տանելու նպատակով իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Յու Լուն Չունին տարել է Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարարական կենտրոն» կոչվող տարածք, որտեղ էլ փորձել է բռնի ուժով, հակառակ Յու Լուն Չունի կամքին սեռական հարաբերություններ ունենալ։ Չինաստանի քաղաքացուհին երեկ՝ հոկտեմբերի 2-ին, դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և բժիշկներին հայտնել է, որ իրեն բռնաբարել են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am