ՍԴ-ն կարճել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի գործը

ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը: Տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, Անդրանիկ Պողոսյանը և Նարինե Պողոսյանը ՍԴ ներկայացրած դիմումով խնդրում էին որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածն այնքանով, որքանով զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 63-րդ (Արդար դատաքննության իրավունքը) հոդվածներին հակասող և անվավեր: Ըստ դիմողների, Քրեական դատավարության օրենսգրքով քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին որոշման՝ վերադասության կարգով բողոքարկման արգելքը կամ նման իրավական հնարավորության չտրամադրումը շահագրգիռ կողմին զրկում է դատարանի մատչելիության, գործի արդար դատաքննության իրավունքից: Սահմանադրական դատարանը նշում է, որ ըստ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման, ՍԴ անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: ՍԴ-ն փաստում է, որ դիմողները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի բողոքարկման շրջանակներում բողոքարկել են նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հունիսի 30-ի որոշումը: Դրա արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ անդրադարձել է նաև նշված որոշման հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, կատարելով այն, ինչին կարող էր ուղղված լինել դիմողների կողմից ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալվող որոշման իրավական հետևանքից բխող և ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացակարգը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանում բարձրացված ենթադրյալ խախտված իրավունքների՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքի իրացումը: ՍԴ-ն ընդգծում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21, 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4 և մի շարք այլ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «… բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը դեռևս հունիսին որոշում էր կայացրել քննության ընդունել հիշյալ անհատական դիմումի գործը, այն ժամանակ գործով որպես պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ ազգային ժողովը և գործի քննությունն, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր սկսել այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին՝ գրավոր ընթացակարգով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am