Թերացել ենք․ մեզ մնացել է միայն ուրախանալ ուրիշների հաղթանակներով

Քրդստանի և Կատալոնիայի անկախացումը Արցախի միջազգային ճանաչման հարցում որոշակի դրական վերաբերմունք, կամ հույսեր է արթնացրել հայ հասարակության շրջանում։ Նախ, սակայն, նկատենք, որ Կատալոնիայում բախումներ են տեղի ունեցել Իսպանիայի ոստիկանության և անկախության հանրաքվեի մասնակիցների միջև, երբ իրավապահները, կատարելով Մադրիդի հրամանը «անօրինական» հանրաքվեն դադարեցնելու վերաբերյալ, ներխուժել է ընտրատեղամասեր և առգրավել քվեատուփերը: Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են, որ ոստիկանների հետ բախումներում 38 մարդ է վիրավորվել: El Periodico թերթը հաղորդում է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնայի ընտրատեղամասերից մեկում: Կատալոնիայի կառավարության խոսնակ Ջորդի Թուրուլը հայտարարել է, որ տարածաշրջանի 2,300 ընտրատեղամասերի շուրջ երեք քառորդը բացվել են և գործում են, թեև Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանց կեսից ավելին փակվել են: Ջորդի Թուրուլը նաև կոչ է արել քաղաքացիներին քվեարկել՝ չնայած դժվարություններին: - «Ժողովրդավարությանը աջակցելը միշտ իր արդյունքը կբերի, տեղի տալը և պետությանը հանձնվելը իմաստ չունի», - ասել է նա: Ոստիկանությունը սեպտեմբերի 30-ին արգելափակել է տարածաշրջանի բոլոր դպրոցները, որտեղ պետք է անցկացվեր հոկտեմբերի 1-ի քվեարկությունը: Բացի այդ, իրավապահներն անցած օրերի ընթացքում առգրավել են ավելի քան 10 միլիոն քվեաթերթիկ: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, չնայած սպառնալիքներին` ընտրատեղամասեր են բերվել քվեատուփեր: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն անցկացնելու նպատակով ընտրողներին կթույլատրվի օգտագործել տնային պայմաններում տպագրված քվեաթերթիկներ: Հանրաքվեի բազմաթիվ աջակիցներ դիրքավորվել են դպրոցներում, նրանցից շատերը ընտանիքներով, երեխաների հետ գիշերել են այստեղ` փորձելով իրենց ձեռքում պահել ընտրատեղամասերը մինչև քվեարկության մեկնարկը: Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հաջողվել է քվեարկել բացված տեղամասերից մեկում: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել բացված ընտրատեղամասերից որևէ մեկը: Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը սեպտեմբերի 30-ին հակասահմանադրական է որակել հանրաքվեն և հայտարարել, որ հանրաքվեներն առհասարակ դարձել են «բռնապետների նախընտրած գործիքը» և հակասում են Եվրոպական միության «նպատակներին և իդեալներին»: Կատալոնիայում շուրջ 5 միլիոն 300 հազար մարդ ընտրելու իրավունք ունի: Նրանց մի մասը դեմ է անկախությանը և չի մասնակցում հանրաքվեին: Հարցը, թե ի՞նչ կտա Քրդստանի ու Կատալոնիայի անկախացումը Արցախի միջազգային ճանաչմանը, շատ է քննարկվում։ Նկատենք, որ Արցախի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեց սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի մասին: Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունեց Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ «որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում էր հայտարարության մեջ: Իսկ պաշտոնական Երևանը՝ ՀՀ արտգործնախարությունը, մամուլի խոսնակի մակարդակով, լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ընդամենը նշել է՝ «մենք ուշադրությամբ հետևում ենք Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող զարգացումներին»: Նկատենք, որ տարածաշրջանի քիչ երկրներից մեկը, որը ճանաչել է Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեն և միանշանակորեն աջակցում է քրդերին անկախության պայքարի մեջ՝ դա Իսրայելն է: Իրանը, Թուրքիան, Իրաքի կենտրոնական իշխանությունները, Սիրիան, օրինակ՝ դեմ են: Նույնիսկ Վաշինգտոնը, որը համարվում է քրդերի դաշնակիցը Մերձավոր Արևելքում, առայժմ խուսափում է բացահայտորեն պաշտպանել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությանը՝ նշելով Իրաքի միասնականության պահպանման անհրաժեշտության և տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին: Բայց արժե՞ քրդերի անկախության հանրաքվեն, կամ Արցախի աջակցությունը քրդերի ինքնորոշման ձգտումների, և ընդհանրապես Քրդստանի անկախացումը ի՞նչ կտա Արցախի անկախության ամրապնդմանն ու միջազգային ճանաչմանը: Մեզանում մի սովորություն է, կարծես, ձևավորվել՝ ցանկացած իրադարձություն կապել Արցախի հետ։ Օրինակ, աշխարհը Ղրիմի բռնակցումը, ռուս-վրացական պատերազմի արդյունքում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ տեղի ունեցածը համարում է Ռուսաստանի կողմից բռնի գործողությամբ իրականացրած քայլեր։ Իսկ մենք ինչու՞ ենք այս հարցերն էլ Արցախի հետ կապում, այն էլ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները հարվածի տակ դնելով։ Հարցն այն է, որ հայկական կողմը փոխանակ աշխարհի այլ կետերի իրադարձությունները մատնացույց անի՝ պետք է հստակ իր մարտավարությունն ու ռազմավարությունն ունենա՝ Արցախի հարցում, որն ակնհայտորեն, եթե անգամ հայտարարությունների մակարդակով կա՝ միևնույն է չի իրականացվում։ Հայկական կողմն ինքը պետք է ունենա իր օրակարգը, վաղուց՝ 91-94թթ․ պատերազմից, առավելևս ապրիլյան պատերազմից հետո այդ օրակարգը պետք է ձևավորված լիներ։ Բայց մենք թերացել ենք այդ հարցում, և բավարարվում ենք աշխարհի այլ կետերում տեղի ունեցած իրադարձությունները մատնացույց անելով։ Մենք Արցախի միջազգային ճանաչման հարցում բավարար աշխատանք տարե՞լ ենք․․․ Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am