Նոր մանրամասներ՝ երեկ «Արմենիա» հիվանդանոցում հնչած կրակոցներից

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 238 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 2-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած սպանության փորձի և կրակոցների փաստով։ Այդ օրը, ժամը 16։20-ի սահմաններում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 29-ամյա Վլադիմիր Մինասյանը 3-րդ հարկում գտնվող անոթային բաժանմունքի 7-րդ հիվանդասենյակում ապօրինի ձեռք բերված «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 37-ամյա Դավիթ Գալստյանը հարձակվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության աշխատակից՝ 26-ամյա Հարություն Շ.-ի վրա, գողացել նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, որից հետո դիմել է փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Հարություն Շ-.ն, վտանգելով իր կյանքը, հետապնդել է ստահակին և հիվանդանոցի մուտքի մոտ վնասազերծել է նրան, իսկ Դ. Գալստյանին վնասազերծելու ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակիցներ՝ 42-ամյա Արթուր Մ.-ն, 53-ամյա Աշոտ Ա.-ն և Բագրատ Ս.-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Դ. Գալստյանը, ով 2011 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ քր.օր-ի 222 հոդվածի 1-ին մասի, 175 հոդվածի 3-րդ մասի, 35-175 հոդվածի 3-րդ մասի, 183 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, նախօրոք համաձայնության է եկել Վլադիմիր Մ.-ի հետ, որպեսզի կատարեն իր փախուստը, սակայն ոստիկանների, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների և հիվանդանոցում անվտանգության ծառայություն կատարող «Բրիգադ» ընկերության աշխատակիցների կողմից կանխվել է։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Հեքիլյանը։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալներ Սամվել Տոնոյանը, Վաղինակ Ջանազյանը։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 2 պահեստատուփ՝ փամփուշտներով լիցքավորված, գաղտնի փականով դանակ, կռփազենք, կրակված պարկուճներ, ինքնաձիգի խլացուցիչ, ինչպես նաև օպտիկական նշանառության սարք (սնայպեր)։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մնոյանի որոշմամբ Վ. Մինասյանը ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս էր մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում էր ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց էր մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ էր արձակել։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողները, կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել էին վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել էր փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել էր հիվանդանոցում ծառայություն կատարող ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության, Ոստիկանության ծառայողների և «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am