Գյուղը զինված է. Metronome-ն՝Գումբուրդոյի միջադեպի մասին

Metronome.ge վրացալեզու կայքը Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: Հոդվածում խոսվում է տարածաշրջանում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունների մասին: Հեղինակը հարցազրույց է արել կոնֆլիկտաբանների և կովկասագետների հետ: Վերջինները իշխանությանը կոչ են անում վերլուծել Սամցխե-Ջավախքում առկա իրավիճակը: Հոդվածի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև: «Կումուրդո գյուղի բնակիչների և ոստիկանության միջև 10-րդ դարի եկեղեցու վերանորգման պատճառով միջադեպ է տեղի ունեցել: Տեղացիները փորձել են ներս մտնել գյուղի եկեղեցի և բակում խաչքար տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Իրավիճակի սրվելուց հետո տեղում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր, այնուհետև հատուկ ջոկատայիններ են բերվել, ինչը բորբոքել է տեղացիներին և իրավապահների հետ բախում է տեղի ունեցել: Կումուրդո է գնացել ներքին գործերի նախարարը, որից հետո իրավիճակը հանդարտվել է: Առճակատման հետևանքով ծեծվել է ոստիկանության մի քանի աշխատակից, վնասվել են իրավապահներին պատկանող մեքենաներ: Ըստ տեղացիների՝ նախ ոստիկանությունն է սկսել ծեծել տեղացիներին, ինչը ստիպել է իրենց դիմադրություն ցուցաբերել: Կումուրդո գյուղի եկեղեցու վերականգնման աշխատանքները շարունակվում են: Այս պահին տեղում խաղաղ է, չնայած որքան կտևի այդ խաղաղությունը՝ ոչ ոք չգիտի: Քրիստոնեական վիճելի եկեղեցու պատմությունը հետևյալն է: Վրաց գիտնականները պնդում են, որ այն, անկասկած, վրացական է, ինչն ապացուցում են նաև արձանագրությունները: Սակայն, գյուղի ազգությամբ հայ բնակչությանը չի հետաքրքրում, թե ինչ են մտածում վրաց գիտնականները և վստահ են, որ տաճարը հայկական է, իսկ վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները՝ թուրքական ցեղասպանության ժամանակ զոհված իրենց նախնիններին է պատկանում: «Եթե խաչի տեղադրման հնարավորություն չտան, այստեղ պատերազմ կլինի: Աշխատողները չեն հարգում մեր նախնիների աճյունները: Պարկերի մեջ են լցրել մեր պապերի ու տատերի ոսկորները»,- հայտարարում են տեղացիները: Կոնֆլիկտաբան ու կովկասագետ Ալեկո Կվախաձեն «Մետրոնոմ»-ի հետ զրույցում ասում է, որ Կումուրդոյում զարգացած իրադարձությունները ցույց են տալիս տարածաշրջանում առկա վտանգները: Նրա խոսքով, Սամցխե-Ջավախեթիում Խորհրդային միության ժամանակ ռուսական ռազմաբազա է եղել և սահմանակցել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Այդ պատճառով տարածաշրջանը փակ է եղել և հիմնովին կտրված երկրի այլ շրջաններից: Արդյունքում շրջանի հայերը մեկուսացվել է Վրաստանի այլ քաղաքացիներից: Կվախաձեի հայտարարության համաձայն՝ այս ամենը դժվարացրել է նաև Սամցխե-Ջավախեթիում առկա ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպված ցանցը, որի արմատները, իր կարծիքով, գոյություն ունեն մինչ օրս: Կոնֆլիկտաբանի խոսքով, 2004 թվականից վրացական հատուկ ծառայությունները սկսել են աշխատել այդ արմատները ոչնչացնելու ուղղությամբ: Դա արտահայտվում էր բնակչությունից մեծ քանակությամբ զենքի առգրավմամբ, որոնք ձեռք էր բերվել ռուսական ռազմաբազաներից: Կովկասագետի խոսքով, հատուկ ծառայությունների աշխատանքը հաստատվել է Վահագն Չախալյանի ձերբակալությամբ, ով ուղիղ Մոսկվայից, ռուսական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվել է: Կվախաձեն «Վրացական երազանք»-ի կողմից Չախալյանին ազատելն անթույլատրելի սխալ է համարում: Նրա կարծիքով, հիմա վրացական հատուկ ծառայությունների ուշադրությունը տարածաշրջանում թուլացրել են, ինչի պարզ օրինակն է Կումուրդո գյուղում զարգացած իրադարձությունները: «Թբիլիսի-Ախալքալաքի ճանապարհի վերակառուցումը, Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունը, կրթական ծրագրերը Սամցխե-Ջավախեթիում բնակվող ազգությամբ հայերին հնարավորություն է տվել ընտելանալ Վրաստանի այլ շրջաններին: 2012 թվականից հետո, Վահագն Չախալյանի ազատ արձակման և Վրաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության թուլացման արդյունքում տեղական սակրեբուլոները, նկատի ունեմ Նինոծմինդայի և Ախալքալաքիի, կոչ էին անում պաշտոնական Թբիլիսիին՝ ճանաչել թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, ինչը` մինչ այդ հնարավոր չէր պատկերացնել: Ինչ վերաբերում է Կումուրդոյում առկա իրավիճակին, այնտեղ կատարվածը մեզ ցույց տվեց, որ վրացական պետությունը թույլ է: Նույնիսկ առօրյա փաստը առաջացրել է շրջանային մասշտաբի բախում: Տեսանք, որ վրացական հատուկ ծառայությունների համար դժվար է նման լոկալ ճգնաժամի կարգավորումը: Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դա ավելի մեծ մասշտաբ ունենա»,- հայտարարել է Կվախաձեն: Վերջինիս հայտարարության համաձայն՝ չնայած Կումուրդոն Վարձիային մոտ է գտնվում, միևնույն է, մեկուսացված գյուղ է: Կոնֆլիկտաբանի կարծիքով տաճարի վերականգնումը տեղացիների, շրջանի զարգացման համար դրական լույսի ներքո ներկայացնելու փոխարեն, բավականին բացասական վերաբերմունք է եղել: Դրա պատճառը, ըստ Կվախաձեի, իշխանությունների կողմից տարածվող սխալ տեղեկություններն են: «Ջավախեթիի շրջանում, մի քանի հազար մարդ ռուսական ռազմաբազայում է աշխատել: Հետևաբար, նրանք ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ են ունեցել: Այդ մարդիկ ոչ մի տեղ չեն գնացել և դեռ այնտեղ են: Ռուսական հատուկ ծառայությունները կարող են ակտիվացնել այդ մարդկանց երբ ցանկանան: Այդ պատճառով վրացական պետությունը պետք է շրջանից զենք առգրավի: Այն, որ այդ շրջանում զենք կա, դա բոլորը գիտեն: Ինչպես նաև անհրաժեշտ է բնակչության ինտեգրման գործընթացն արագացնել: Առաջին հերթին պետք է ավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որպեսզի ավելի շատ բեռնաշրջանառություն լինի և շատ մարդ աշխատի: Այնուհետև պետք է հզորացնել կրթական ծրագրերը: Բացի դրանից, տեղական դպրոցներում և մանկապարտեզներում պետք է ուժեղացնել նաև վրաց լեզվի ուսուցումը: Պետք է սկսվի Փարվանա լճի մոտակայքում լեռնադահուկային հանգստավայրի շինարարություն: Կումուրդոն պետք է կցել Վարձիային, որպեսզի տեղացիները ավելի շատ շփվեն զբոսաշրջիկների հետ: Այլ կերպ, տարածաշրջանում իրավիճակը վատ կլինի»,- հայտարարել է Կվախաձեն: Կովկասագետ Մամուկա Արեշիձեն «Մետրոնոմ»-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Սամցխե-Ջավախեթիում, ի տարբերություն Կումուրդոյի բնակչության, Վրաստան պետության հանդեպ նման բացասական տրամադրվածություններ գոյություն չունեն: Նրա կարծիքով, ռուսական հատուկ ծառայությունները միշտ աշխատել և շարունակում են աշխատել տարածաշրջանում: Այդ պատճառով այս տեսանկյունից վրացական ուժային կառույցները պետք է ուշադրությունը չշեղեն: Արեշիձեի խոսքով, Սաակաշվիլի իշխանության ժամանակ Վանո Մերաբիշվիլին (ներքին գործերի նախկին նախարար. խմբ.) տարածաշրջանը մի կողմից պահում էր բռնաճնշումների միջոցով, մյուս կողմից բնակչությունը վերահսկվում էր Մոսկվայում գործունեություն ծավալող տեղացի գործարարների միջոցով: Արեշիձեն ասում է, որ եթե Ռուսաստանը ցանկանար Սամցխե-Ջավախեթիում խժդժություններ կազմակերպել, ապա դա կաներ մինչև հիմա, չնայած, Հայաստանը չէր աջակցի: Կովկասագետի կարծիքով, պրագմատիկ և անձնական մոտեցումների պատճառով, պաշտոնական Երևանին ձեռնտու չէ լարվածություն տարածաշրջանում, քանի որ Սամցխե-Ջավախեթիի փակմամբ Հայաստանը լրիվ մեկուսացված կլինի, ինչը հավասար է սովամահ լինելուն: Թեև Արեշիձեն կարծում է, որ դա խաղաղության հնարավորություն չի տալիս և վրացական հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն և օրինակ խստորեն պատժեն Կումուրդոյի միջադեպին մասնակից անձանց, որպեսզի չկրկնվի ոստիկանության վրա ձեռք բարձրացնելու օրինակը: «Կումուրդո գյուղում լարվածությունը տարիներ շարունակ գոյություն ունի: Դրա պատճառը եկեղեցին է, որը համարում են իրենց մշակույթի հուշարձան: Ինչ-որ մեկը, հայ-վրացական լարվածություն ստեղծելու համար, այս ժողովրդի գլուխը մտցրել է, որ պատին արված վրացական գրառումները հայկական են: Նույնիսկ Խորհրդային միության տարիներին այս հուշարձանի ուսումնասիրությունն ու վերականգնումը մեծ վտանգ էր ներկայացնում: Սաակաշվիլիի ժամանակ փորձում էին փոխել, սակայն հիմա իրավիճակը շատ տխուր է և հուշարձանը պետք է անհապաղ նորոգել: Կարծում եմ շատերը կհամաձայնեն, որ Կումուրդոյում տեղի ունեցած փաստի վերաբերյալ պետությունը իրավացի է և չպետք է թույլատրի եկեղեցում տեղացիների ինքնագործունեությունը: Խորհրդային միության տարիներին այս գյուղն ամենալավ զինված գյուղն էր: Վստահ եմ, որ Կումուրդոյի բնակչության հետ կապված ռուսական որոշ ուժեր են աշխատում: Սա զարմանալի չէ, քանի որ այստեղ ռուսական հատուկ ծառայությունների բավականին ուժեղ ցանց էր գործում: Այդ պատճառով, վրացական հատուկ ծառայություններին ուշադրության կոչ եմ անում»,- հայտարարել է Արեշիձեն: Վերջինիս խոսքով, նախկին իշխանությունների ժամանակ գոյություն ուներ «Պիկ» հեռուստաալիքը, որի միջոցով Սամցխե-Ջավախքի բնակչությունը տեղեկատվություն էր ստանում: Հեռուստաալիքի փակումից հետո այս ժողովրդի համար տեղեկատվություն ստանալու այլընտրանքային աղբյուրը ռուսական քարոզչական լրատվամիջոցներն են դարձել: Արեշիձեն այս տեսանկյունից իշխանությանը կոչ է անում Սամցխե-Ջավախեթիի բնակչության համար նման հեռուստաընկերություն ստեղծել, որպեսզի տեղացիները ամբողջովին չկտրվեն երկրից: aliq.ge  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am