Գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը

«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։ Վերջինս նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձևաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։ «Ապրիլյան պատերազմ 2016» կայքում ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության և Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա և կարող են օգտակար լինել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար։ Կայքն ունի նաև ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։ Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ 2016թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման և անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։ Ներկայումս շարունակվում են աշխատանքներ իրականացվել կայքի համալրման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել 2016թ․ ապրիլ-մայիսին զոհված զինծառայողներին նվիրված ակնարկային հուշապատումների, վերլուծական տիպի նյութերի տեղադրման և ապրիլյան պատերազմի ժամանակագրության ներկայացման գործընթացը։ Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ և ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաև ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am