BBC Newshour Live-ի եթերում Աֆեյանը Հաջիևին «վատ դրության մեջ» է դրել՝ խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին

«Մոդեռնա» ընեկերության նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը BBC Newshour Live-ի ընթացքում խոսել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների, այդ թվում իր գործընկեր Ռուբեն Վարդանյանի մասին:

«ՄաքԳովեր- Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի՝ երեք տասնամյակ տևած կառավարմանը: 120 հազար էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր փախչել Հայաստան։ Հարևան երկրները տասնամյակներ շարունակ պայքարել են վիճելի տարածքի համար, սակայն այժմ ասում են, որ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրանք փոխանակել են գերիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ, սակայն որոշ կալանավորված անձինք դեռևս մնում են կալանքի տակ՝ վիճելի պատճառներով:

Անցյալ շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանցից մեկը հայ գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ում Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինաբար հատելու համար։ Ես խոսել եմ նրա մտերիմ ընկերոջ՝ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր, խնդրագիրը ստորագրողներից Նուբար Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյան- Ռուբենն առաջին հերթին մարդասեր է. նախկինում նա գործարար էր Ռուսաստանում: Նա աշխատել է, մենք միասին աշխատել ենք գրեթե 23 տարի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախագծերի վրա։ Տեսեք, ըստ էության, նա համարվում է հայ ժողովրդի խորհրդանիշը։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամենաակնառու և ամենահայտնի մարդկանցից մեկն է աշխարհում: Այս ամենն ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը, որը, ինչպես գիտեք, մեկ դար առաջ ցեղասպանություն է վերապրել, երբ թուրքերն արել են ճիշտ նույն բանը։

ՄաքԳովերն - Պարոն Աֆեյան, ինչպե՞ս կարձագանքեք այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հնչեցրել է Ռուբեն Վարդանյանի հասցեին:

Նուբար Աֆեյան- Տեսեք, ես չգիտեմ՝ այդ մեղադրանքները որևէ փաստական հիմք ունեն, ուստի, որպեսզի կարողանանք դրանց պատասխանել որպես փաստացի հարց, անհրաժեշտ է, որ նրանք ներկայացնեն ոչ ռևիզիոնիստական ապացույցներ: Օրինակ՝ նրանց ներկայացրած մեղադրանքներից մեկն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենը և միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այս անկլավ՝ վերջին 30 տարիների ընթացքում, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, իրավական տեսանկյունից չճանաչված, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել:

ՄաքԳովերն - Նրանք, մասնավորապես, խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին։

Նուբար Աֆեյան- Հավատացած եմ, որ դրանք անհիմն մեղադրանքներ են։

ՄաքԳովերն- Դուք հավատու՞մ եք, որ նամակն իսկապես կարող է ինչ-որ բան փոխել:

Նուբար Աֆեյան- Նամակը շատ ու շատ գործողություններից մեկն է, որոնք արվում են արդարության հասնելու համար: Այդ գործողություններից որոշները տեսանելի են, որոշները՝ անտեսանելի: Ես կարծում եմ, որ անարդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն կարճատև խաղաղություն է: Ուստի գիտակցում եմ, որ մի նամակը բավարար չէ, բայց մյուս կողմից նամակն ընդգծում է այն մարդկանց քանակը, որոնք անտարբեր չեն և արդարություն են պահանջելու»։

ՄաքԳովերնը նույն հաղորդման շրջանակում զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ խնդրելով պատասխանել Նուբար Աֆեյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդանյանը անարդարացիորեն է կալանավորվել:

Ստորև ներկայացվում է մի հատված ՄաքԳովերնի ու Հաջիևի հարցազրույցից.

«Հաջիև- Գոյություն ունեն համապատասխան իրավական գործընթացներ և այդ գործընթացների շրջանակում էլ ընթանում է համապատսխան հետաքննություն, և նա պետք է կանգնի դատարանի և արդարադատության առջև: Դա հենց իրավական գործընթացն է:

ՄաքԳովերն -Այսպես, Աֆեյանը, ինչպես նաև այս խնդրագիրը ստորագրած հարյուրավոր այլ աջակիցներ՝ թե Նոբելյան մրցանակակիրներ, թե բիզնես առաջնորդներ, ես կարող եմ շարունակել այս ցանկը, պնդում են, որ չկա ապացույց Վարդանյանին կալանքի տակ պահելու համար: Ի հակադրություն սրան՝ Դուք ասում եք, որ նա պետք է դատարանի առջև կանգնի:

Հաջիև-Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել և, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ, իսկ այդ գործողությունների հետևում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս խնդրագիրը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը:

ՄաքԳովերն- Իհարկե, հայերի տեսանկյունը հետևյալն է՝ առկա չեն ապացույցներ, որ նրան ձերբակալեին այդ ձևով: Նրանք նաև ասում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն իրավունքներ և, կարծում են, որ էթնիկ զտում է իրականացվել, երբ մարդիկ փախել են ադրբեջանական ճնշումներից: Ի՞նչ կպատասխանեիք էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներին:

Հաջիև-Իրականությունն այսպիսինն է. պնդումները կարող են լինել մի բան, իրականությունը՝ մեկ այլ: Իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը անջատողական կազմավորում էր, բռնազավթել էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, և մենք ոչ մի ձևով էթնիկ զտում չենք արել: Հակառակը՝ էթնիկ զտումներ իրականացվել են միլիոնավոր ադրբեջանցիների նկատմամբ:

ՄաքԳովերն-Սակայն ի՞նչ տարբերություն, եթե մարդուն հանում են սեփական տնից, սեփական հողից: Դա կարելի է համարել էթնիկ զտում, որը, ըստ Ձեզ, տեղի է ունեցել ադրբեջանցիների նկատմամբ: Հայերն ասում են, որ դա տեղի է ունեցել իրենց նկատմամբ:

Հաջիև-Ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է տարբերակում մտցնենք: Ադրբեջանի կողմից չի եղել որևէ ուժային գործողություն և չկա որևէ դեպք:

lurer.com

 

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ. Ամիրբեկով Սա ծրագրավորված, բայց փնթի պրովոկացիա է. փաստաբան Ի՞նչ է պատրաստվում անել Սրբազանը վաղը (video) Կիսատ կրթությունով այս «տխմարները» որոշել են մանկավարժներին թիրախավորել․ Չեխիայից ժամանած ուսուցիչ (video) ԱԳՆ-ի մոտ սադրիչներ են գործել․ դեմքերով պարզելու ենք՝ ովքեր են․ Ռուբեն Մելիքյան (video) Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է Վահե Ղազարյանը և Արամ Հովհաննիսյանը բացարձակապես չեն տիրապետում Ոստիկանության Հատուկ Ջոկատում տիրող իրավիճակին Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին. Գեղամյան «Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից» Վնասվածք ստացած ակցիայի մասնակցիցներից լուսանկարն են հրապարակել Այնպես չէ, որ այս որոշումով ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես ողբերգություն կապրեի. Երրորդ նախագահ Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության գործողությունների հետեւանքով կինն ուշագնաց եղավ (video) Ինչ վնասվածքներ է ստացել Դանիել սարկավագը Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Սերժ Սարգսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ լինելու հավանականության մասին (video) «Ա՛յ ապիկար, ա՛յ հողատու, ա՛յ թուրքին ծափ տվող, տո ա՛յ տգետ»․․․ Չեխիայից եկած մանկավարժը պոռթկաց (video) Կարմիրբերետավորների մարդաորսն ԱԳՆ-ի դիմաց (video) «Լսի՛, այ տուֆտ, քեզ ուղիղ եմ ասում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Արարատ Միրզոյանն ո՞վ է, որ այդքան ոստիկաններ պահում էին․ ձեզ ինչի՞ տեղ եք դրել․ Բագրատ Սրբազան (video) Ո՞վ ասաց՝ կարմիբերետավորների մեջ թուրքեր չկան․ քաղաքացի (video) Սա արդեն ամեն ինչից դուրս է․ Սերժ Սարգսյանը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ արգելելու մասին (video) Վախկոտ Նիկոլը արյուն է ուզում, չի՛ ստանալու․ Բագրատ Սրբազան (video) Ու՞ր ա խեղդված գործընկերդ, ո՞ր օրգանդ ա վնասվել․ Նիկոլի Արամ ոստիկանապետի ցինիկությունը (video) Այլ ճանապարհ չկա՛․ Փաշինյանի ու սրանց գնալու հարցը մի ձևով է լուծվելու․ Սերժ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am