ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից չի հեռացել։
Հարցին` նկատողություն են արել նիստերին չմասնակցելու համար, այդ պատճառո՞վ է լքել, նա արձագանքեց. «Ինձ ոչ ոք չի կարող նկատողություն անել, ես չեմ լքել հանձնաժողովը»:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Արայիկ Գրիգորյանը լքելու է Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին Արտաշատի ընտրություններով, իսկ նա ասաց, թե կապ չունի Արտաշատի ընտրությունների հետ, զբաղվում է միայն Արարատ քաղաքի ընտրություններով:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը