ԲՏԱ նախարարի հետագա պաշտոնավարումը «մազից է կախված»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր:

Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», քանի որ չի կատարել վերջինիս հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինքը՝ նախարարը, նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը և խոստացել դրանք վերացնել: Ի դեպ, նույնի մասին մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել ԲՏԱ նախարարությունը, սակայն ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը և մասնավորաբար նշել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։

Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը զայրացել է Ռոբերտ Խաչատրյանի այս ինքնիրավչությունից և մտադիր է պաշտոնանկ անել թե՛ նրան, թե՛ այս հարցով զբաղվող նրա տեղակալ Ավետ Պողոսյանին։ ԲՏԱ գործող նախարարը, սակայն, անգործ չի մնա և, հնարավոր է, տեղափոխվի նախագահական. մեր աղբյուրները նշում են, թե նա կարող է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ» Լոռու մարզի Վահագնի գյուղում տուն է այրվել ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը․ «Հրապարակ» Առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև Փորձում են «ջրել» պարգևավճարների թեման․ «Հրապարակ» Կոմիտասի պողոտայում բախվել են «VAZ»-ը և «Mercedes-Benz»-ը․ երկու տուժած տեղափոխվել են հիվանդանոց Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ․ «Հրապարակ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» ՀՖՖ-ն դեմ է․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am