ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այս տարվա մեջ երկու հատ նարդի է գնել։ Առաջին գնումը կատարվել է մայիսի 24-ին՝ կնքված պայմանագրով, իսկ երկրորդը՝ հունիսի 16-ին։ Նախարարությունը երկու գնում էլ կատարել է անհատ ձեռներեց Հրաչ Օհանյանից։ Առաջին գնման դեպքում «Գառնի» անվանումը կրող նարդին ձեռք է բերվել 38 հազար դրամ արժեքով, իսկ երկրորդ նույնանուն նարդին արժեցել է 52 հազար դրամ։ Գնման առարկայի տեխնիկական բնութագրում գրված է, որ նարդին արտադրված է Հայաստանում, փաստից է և լաքապատ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ հայկական զարդանախշերով երկու հատ նարդին գնվել է որպես հուշանվեր պաշտոնական պատվիրակություններին փոխանցելու նպատակով։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը