Հրապարակը գրում է.Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարեւորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։ Մինչդեռ, նախագծով որոշակիորեն նվազեցվում են վարչապետի լիազորությունները, կարեւորագույն որոշումների մոդերատոր դարձնում կառավարությանը եւ Անվտանգության խորհրդին։ Կարեն Կարապետյանի բացակայությունը մասնակիցներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ է տվել. եթե վարչապետը չի հրավիրվել, ուրեմն մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում, եթե կրճատվում են վարչապետի լիազորությունները, հնարավոր է եւ իսկապես Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն «ազգովին չխնդրեն» Սերժ Սարգսյանին` վարչապետ դառնալ։ «Չնայած օրենք է` պահի տակ կարելի է ցանկացած փոփոխություն կատարել»,- ասաց հանդիպմանը մասնակցած իրավաբաններից մեկը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը