Ո՞վ է նշանակելու Քանաքեռ-Զեյթունի թաղապետին

Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ Միհրան Պողոսյանի հովանավորյալ Քանաքեռ-Զեյթունի թաղապետը` Արտակ Հանիսյանը, պաշտոնանկ է եղել: Ինչպես հայտնի է այս համայնքում այսպես ասած ասողը օֆշորային գեներալն է, ժամանակը ցույց է տվել, որ մշտապես իր «դաբրոյով» են այս համայնքի թաղապետերն ու պատգամավորները աշխատել:  Արտակ Հանիսյանը մինչ թաղապետ աշխատելը ժամանակին Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպի» առաքման բաժնի ղեկավարն էր: Հանիսյանից առաջ թաղապետ էր Գևորգ Ղազարյանը, որը նույնպես Միհրանի տղերքից է: Հետեւաբար այս ազատումը նախեւառաջ պետք է վերագրել Միհրան Պողոսյանին. ինչու ազատեցին կամ ով ազատեց Արտակ Հանիսյանին: Նրա պաշտոնանկության լուրերը շրջանառվում էին վաղուց, երբ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնին հրաժեշտ տվեց: Լուրեր էին պտտվում, որ նրա շրջապատն ամբողջությամբ գահընկեց է արվելու, Հանիսյանին էլ  փոխարինելու է  Տարոն Մարգարյանի մտերիմ Արայիկ Քոթանջյանը՝ նախկին ղեկավաներից: Այդ լուրերը սաստկացան խորհրդարանական ընտրություններից հետո: Ստացվել էր այնպես, որ այս համայնքում միմյանց հետ ռեյտինգային առաջադրումով մրցակցում էին Միհրան Պողոսյանն ու Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը: Միհրան Պողոսյանն էլ հեռուն գնացող պլաններ ուներ, նա որոշել էր ռեկորդային ձայներ հավաքել եւ հայտ ներկայացնել Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն ձախողեց: Հանիսյանն էլ բնականաբար անմասն չմնաց Տարոն Մարգարյանի դեմ ձեռնարկած օպերացիայից եւ աշխատեց Պողոսյանի օգտին: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին ջանք չթափեց քաղաքապետի համար: Տարոն Մարգարյանը քաղաքական հաշվեհարդարի չանցավ, սակայն պատեհ առիթը կարծես թե բաց չթողեց: Մի քանի օր առաջ մամուլում հայտնվեց  այս համայնքում գտնվող  157 մանկապարտեզի հետ կապված աղմկոտ պատմությունը:  Քաղաքապետարանը մանկապարտեզում խախտումներ էր հայտնաբերել, որոշել էր ազատել տնօրեն Զարա Ադիյանին, սակայն Հանիսյանը չէր ներկայացնում  նրա ազատման հրամանը, մինչեւ անգամ խոսում էին, թե դիմումը կորել է թաղապետի աշխատասենյակից: Մամուլին հայտնի էր դարձել, որ Միհրան Պողոսյանն էր կարգադրել  դիմումը պատռել ու գցել աղբաման: Նրան այդ խնդրանքով դիմել էր գեներալ Հայկազ Բաղմանյանը, որպեսզի Զարային պահեր մանկապարտեզի վարիչի պաշտոնում: Հիշեցնենք, որ  ընտրությունների ժամանակ Հայկազ Բաղմանյանն իր ողջ նախընտրական ուժերը ներդրել էր Պողոսյանի հաղթանակի եւ Մարգարյանի պարտության գործում: Համայնքում իրեն տեր ու տնօրեն կարգած Պողոսյանին, սակայն, չհաջողվեց կատարել իր մտերիմ ընկերոջ խնդրանքը, ոչ միայն աշխատանքից ազատվեց մանկապարտեզի վարիչը, այլեւ թաղապետ Արտակ Հանիսյանը: Թերեւս ուշագրավ իրավիճակ է ստեղծվել համայնքում, այքսանից հետո Տտարոն Մարգարյանը թաղապետ կնշանակի, իր մարդուն, թե կրկին Միհրան Պողոսյանի: Ամեն դեպքում կան պնդումներ, որ Պողոսյանն ամեն ինչ անում է համայնքը չհանձնելու եւ իր մարդուն թաղապետ դարձնելու համար: Անի Սահակյան

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am