Կասկածո՞ւմ են Սերժ Սարգսյանի անկեղծությանը

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Արտգործնախարարության փոխանցմամբ, ՅոհանեսՀանը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան հայտարարություններով։ Փաստացի Յոհանես Հանը Բրյուսելի գագաթաժողովին ընդառաջ է այցելում Երևան։ Գագաթաժողովն անցկացվելու է Բրյուսելում նոյեմբերի 24-ին։ Հանձնակատարը Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներում, պարզ է, կքննարկի գագաթաժողովի առաջնահերթությունները և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված հարցեր։ «Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Դա՝ Արևելյան գործընկերության առաջնահերթությունների հետ միասին, կձևավորի մեր համագործակցությունը, որտեղ մենք ծրագրում ենք ի թիվս այլ ոլորտների՝ ներդրումներ կատարել կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը Հայաստանի զարգացման հիմքն են»,- ասել էր ԵՄ հանձնակատարը՝ հայաստանյան այցից առաջ։ Եվրոպացի պաշտոնյաները, դեսպանները միանշանակ պնդում են, որ «Հայաստանն ու ԵՄ-ն մտնում են նոր փուլ»։ Թե՛ Երևանը, թե՛ Բրյուսելը վստահեցնում են, որ ոչինչ չի խանգարում ստորագրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, մասնավորապես, վերջերս նման հայտարարություն արեց Սերժ Սարգսյանը։ Յոհանես Հանի այցով Երևան, սակայն, տպավորություն է ստեղծվում, որ այնուամենայնիվ Երևանն ու Բրյուսելը ինչ-որ անորոշության փուլում են, և դեռ ճշգրտումներ են անում։ Մի տեսակ այնպիսի մթնոլորտ է, որ կարծես Բրյուսելը կասկածում է Հայաստանի անկեղծությանը։ Երկու ամիս դեռ կա մինչև բրյուսելյան գագաթնաժողովը, բայց ամեն ինչ կարող է փոխվել, և ո՛չ ՀՀ իշխանությունների, ո՛չ եվրոպացի դիվանագետների հավաստիացումները դեռ ոչինչ չեն նշանակում, որովհետև, բոլորի համար պարզ է, որ վերջին հաշվով, պաշտոնական Երևանը ականջալուր է լինելու Մոսկվայի որոշմանը, իսկ Մոսկվան երկու ամսում կարող է պահանջել Հայաստանից ուղղակի չստորագրել համաձայնագիրը։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ եթե Մոսկվան նման պահանջի՝ Հայաստանի իշխանություններն այդպես էլ կվարվեն։ Այնպես որ, մենք թևակոխում ենք երկամսյա անորոշության մի փուլ։ Թամար Բագրատունի

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am