Երևանյան լճի մոտ բախվել են Audi Q7-ն ու BMW-ն․ վիրավորին հիվանդանոց է հասցրել պարեկը
Դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են Audi Q7 և BMW մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող պարեկը և Audi Q7-ի վարորդը։
Պարեկը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Audi Q7-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Audi Q7-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված BMW-ի վարորդի ինքնությունը։