Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։
Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ր կետով, ստեղծվել է քննչական խումբ։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը